- 25/08/2022
Ուկրաինայի հակամարտությունից կարելի էր խուսափել, եթե Վաշինգտոնը և Բրյուսելը ամբարտավանություն չցուցաբերեին. ԱՄՆ գեներալ
ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ Դենիել Դևիսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունից կարելի էր խուսափել, եթե Վաշինգտոնը, Կիևը և Բրյուսելը ամբարտավանություն չցուցաբերեին։
Նրա խոսքով, թեեւ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը պնդում է, որ ռազմական գործողությունները պարտադրվել են Արևմուտքին, հետևաբար՝ անխուսափելի էին։ Այնուամենայնիվ, ընդգծել է Դևիսը` «Ուկրաինայի և արևմտյան առաջնորդների կողմից դիվանագիտություն կիրառելու անգամ փոքր պատրաստակամության դեպքում հակամարտությունը գրեթե անկասկած կարող էր կանխվել»:
Նա նաև նշել է, որ ԶԼՄ-ները տարածում են այն առասպելը, թե այն բոլոր զոհողությունները, որոնք արևմուտքցիներն անում են Ուկրաինային օգնելու համար, անհրաժեշտ են, և մարտիկ արժանի են տառապանքի։ Դեւիսը վստահ է, որ դրա պատճառով մարդկանց կյանքի որակը կարող է միայն վատթարանալ, իսկ հակամարտությունը կարող է սրվել։