• 25/08/2022

Ուկրաինան մոտ ապագայում ամբողջությամբ կկորցնի Դոնբասը. Die Welt

Ուկրաինան մոտ ապագայում ամբողջությամբ կկորցնի Դոնբասը. Die Welt

Ուկրաինան մոտ ապագայում ամբողջությամբ կկորցնի Դոնբասը: Իսկ հակահարձակումը, որի մասին անընդհատ խոսում է Կիևը, երբեք չի կայանա: Այս մասին գրել է «Die Welt»-ը։

«Հարավային Ուկրաինայի մեծ մասն արդեն Ռուսաստանի ձեռքում է։ Դոնբասի մնացած մասի նկատմամբ Կիեւի վերահսկողությունը շուտով կկորչի, և ոչ մի նախանշան չկա, որ տեսանելի ապագայում իրավիճակը կփոխվի»,- գրում է հոդվածագիր Քրիստոֆ Շիլցը։

Հոդվածի հեղինակը կարծում է, որ Կիևի կողմից Խերսոնի ուղղությամբ հայտարարված հակահարձակումը տեղի չի ունենա, քանի որ այն ապարդյուն է։ Ուկրաինայի իշխանությունները պետք է մտածեն, թե ինչպես են լուծելու պարենային և էներգետիկ խնդիրները, որոնք երկրին սպասվում են ձմռանը։