• 26/08/2022

Կիեւը մեղադրանք է առաջադրել Կադիրովին. Չեչնիայի ղեկավարն արձագանքել է

Կիեւը մեղադրանք է առաջադրել Կադիրովին. Չեչնիայի ղեկավարն արձագանքել է

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ) որոշել է մեղադրանք առաջադրել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին։

Հանրապետության ղեկավարն ու նրա համախոհներ Դանիիլ Մարտինովն ու Հուսեյն Մեժիդովը մեղադրվել են Ուկրաինայում «ռազմական հանցագործությունների» մեջ։

Չեչնիայի ղեկավարն արդեն արձագանքել է ՈՒԱԽ-ի այս ժեստին։

«Պարոնայք էսբեուշնիկների! Որոշեք, թե որտեղ ենք լինելու: Մենք ուրախ կլինենք գալ և պարզել, թե ով է հանցագործը, ով է մարդասպանը, ով է ահաբեկիչը…

Ես մասնակցել եմ, մասնակցում եմ և կմասնակցեմ հատուկ գործողության և կազատեմ այն ​​մարդկանց, ում դուք խոշտանգել և ծաղրել եք այս տարիների ընթացքում»,- ասել է Կադիրովը Telegram-ում։