- 26/08/2022
ԱՄՆ-ն չի հավատում Ուկրաինայի հաղթանակին, այլ միայն ցանկանում է թուլացնել ՌԴ-ին. ՆԱՏՕ-ի նախկին ներկայացուցիչ
ՆԱՏՕ-ի նախկին ներկայացուցիչ. ԱՄՆ-ն Ուկրաինային նորմալ զենք չի տալիս, քանի որ նրանց նպատակը ոչ թե Ուկրաինայի հաղթանակն է, այլ Ռուսաստանի հյուծումը.
ԱՄՆ-ն Ուկրաինային չի տալիս հակահարձակման համար անհրաժեշտ զենքը, այլ գումար է հատկացնում միայն թղթի վրա: Դրանով Կիևը պետք է ԱՄՆ-ից գնի միայն այն զենքը, որը թույլ է տալիս Վաշինգտոնը։ Պատճառը պարզ է, Վաշինգտոնը չի հավատում Ուկրաինայի հաղթանակին, այլ միայն ցանկանում է թուլացնել Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ՆԱՏՕ-ի նախկին ներկայացուցիչ Հարրի Տաբախը։
«Երբ մենք 20 տարի Աֆղանստանում էինք, օրական ծախսը 300 միլիոն էր, թեև մեր բանակն այնտեղ կռվում էր Կալաշնիկովով զինված մորուքավորների դեմ, ովքեր չգիտեին, թե ինչ է զուգարանի թուղթը, ինչպես գրել և կարդալ։ Այստեղ պայքարում են հրթիռների, ինքնաթիռների, սուզանավերի դեմ, եւ մի քանի ամսում երեք միլիարդ ունեն։ Ահա մի քանի ամսում 3 միլիարդ և օրական 300ր միլիոն. 10 օր Աֆղանստանի համար: Հաղթելու համար նրանց (Ուկրաինային) հարյուրավոր հաուբիցներ, հարյուրավոր տանկեր, ժամանակակից հակաօդային պաշտպանություն և օդանավեր են պետք, բայց Պենտագոնը դա չի տա, քանի որ նրանք Ուկրաինայի հաղթանակի նպատակ չեն հետապնդում»,- ասել է Տաբախը։