• 26/08/2022

Բրիտանացիները Սուրբ Ծննդին պետք է ընտրեն ջերմության և ուտելիքի միջև. Financial Times

Բրիտանացիները Սուրբ Ծննդին պետք է ընտրեն ջերմության և ուտելիքի միջև. Financial Times

Մեծ Բրիտանիայի շատ բնակիչներ ստիպված կլինեն ընտրություն կատարել ջեռուցման և սննդի միջև այս տարի Սուրբ Ծննդին` էներգիայի թանկացման պատճառով, գրում է Financial Times-ը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի էներգետիկ կարգավորիչը Ofgem-ը հայտարարել էր 2022 թվականի հոկտեմբերի 1-ից էներգիայի առավելագույն թույլատրելի վճարի 80%-ով բարձրացման մասին՝ տարեկան մինչև 3549 ֆունտ ստեռլինգ:

Ընկերությունները, որոնք նույնպես բախվում են ավելի բարձր սակագներին, ստիպված կլինեն ընտրել աշխատակիցներին ազատելու կամ  խանութների փակման միջև, ասվում է հրապարակման մեջ: Ակնկալվում է նաև, որ այս ֆոնին երկրում աճող գործազրկությունը կսրի շատ ընտանիքների վիճակը։

«Հոկտեմբերից էլեկտրաէներգիայի առավելագույն վճարների 80 տոկոս աճի տխուր հաստատումը կստիպի շատերին ընտրել Սուրբ Ծննդին տաքանալու և ուտելու միջև: Ձեռնարկությունների համար, որոնցից շատերը կարող են բախվել հաշիվների քառակի աճի, լուծումը կարող է ընկած լինել աշխատատեղերի կրճատման կամ փակման միջև»:

Պարբերականը նաև առաջարկում է, որ բրիտանական կառավարությունը պետք է դիտարկի հանածո վառելիքի այլընտրանքները, մասնավորապես՝ հարմարվելով արևային, քամու և միջուկային էներգիայի օգտագործմանը, ինչպես նաև միլիարդավոր ֆունտ ստեռլինգ հատկացնի հանրային աջակցության համար, մասնավորապես՝ առավել խոցելի տնային տնտեսություններին և ընկերություններին։