- 29/08/2022
Պուտինի հիմնական հաշվարկը ճիշտ է ստացվել. The Telegraph
Տնտեսական խնդիրների վատթարացման ֆոնին Արևմուտքի համար գնալով դժվարանում է միասնական մնալ Ռուսաստանին դիմակայելու և Ուկրաինային օգնելու հարցում, և դա, ի վերջո, կհանգեցնի նրա պարտությանը, վստահ է The Telegraph-ի սյունակագիր Ռիչարդ Քեմփը:
Հեղինակը մոլորություն է անվանել այն կարծիքը, թե Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը լրջորեն համախմբել է Արևմուտքին և ՆԱՏՕ-ին։ Սկզբում թվում էր, թե ԱՄՆ-ն ու դաշնակիցները իսկապես միավորվել են Կրեմլի դեմ, բայց դա պարզապես պատրանք է: Oրինակ՝ Գերմանիան շարունակեց էներգառեսուրսներ գնել Ռուսաստանից, Հնդկաստանը չեզոքություն ընդունեց։ Իսկ շուտով Ուկրաինային տրամադրվող օգնության հոսքն էլ ավելի կչորանա, ու պատկերն արմատապես կփոխվի, գրում է Քեմը։
Նա նշել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում ԵՄ անդամ ոչ մի երկիր Կիևին նոր աջակցություն չի խոստացել, իսկ եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը միությունում միասնության պահպանումն անվանել է «ամենօրյա պայքար»։ Եվրոպայում համախմբվածությանը սպառնացող դժվարությունների թվում հեղինակը նշել է Ֆրանսիայի խորհրդարանում մեծամասնության կորուստը Մակրոնի, Իտալիայում մոտալուտ իշխանափոխությունը, ինչպես նաև աճող էներգետիկ և տնտեսական ճգնաժամը։