• 29/08/2022

Այս ճակատամարտով վերջ տրվեց հայերի վասալային կարգավիճակով այլ տիրապետության լծի տակ գոյատեւմանը. Հայտնի փաստաբանը` Օշականի ճակատամարտի 195-ամյա պատմական կարեւորության մասին

Այս ճակատամարտով վերջ տրվեց հայերի վասալային կարգավիճակով այլ տիրապետության լծի տակ գոյատեւմանը. Հայտնի փաստաբանը` Օշականի ճակատամարտի 195-ամյա պատմական կարեւորության մասին

Այսօր «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կողմից նախաձեռնած «Օշականի ճակատամարտ. Արևելյան քրիստոնեության քաղաքակրթական հիմքերի պաշտպանությունը դարերում և այսօր» գիտագործնական կոնֆերանսին ներկա էր նաեւ հայտնի փաստաբան, «Լեւվ Գրուպ» փաստաբնական ընկերության հիմնադիր-ղեկավար Լեվոն Բաղդասարյանը, ում խնդրեցինք, որպես իրավաբան իր գնահատականը հնչեցնել ճակատամարտի պատմական նշանակության վերաբերյալ, միառժամանակ զուգահեռներ անցկացնելով մեր օրերի հետ: Պարոն Բաղդասարյանը նախ նկատեց.

-Նախ ցանկանում եմ կարեւորել նախաձեռնողների կողմից բարձր մակարդակով կազմակերպված կոնֆերանսի կարեւորությունը: Մինեւույն  ժամանակ ես կարծում եմ, որ նման ծրագրերը պետք է իրականացվեն պետական մակարդակով: Ինչ վերաբերում է Օշականի ճակատամարտի նշանակությանը, ապա պետք է նշել, որ առերեւույթ թվում է, որ անցել են հարյուրամյականեր, բայց իրավամբ այս ճակատամարտով վերջ տրվեց հայերի վասալային կարգավիճակով այլ տիրապետության լծի տակ գոյատեւմանը: Որով Արեւելյան Հայաստանը ձեռք բերեց որոշակի իրավունքներ վերամիավորվելով Ռուասաստանին: Ինչո՞ւ չէ նման կարեւոր իրադարձություններին պետք է միշտ ըստ արժանվույն անդրադառնալ եւ բարձրաձայնել: Օրինակ նույն կերպ մենք կարող ենք նշել Մուսա լեռան ինքնապաշտպանության օրը:

Զուգահեռներ անցկացնելով մեր օրերի հետ հայտնի փաստաբանը նկատում է.

-Այսօր այնպիսի տպավորություն է, որ մենք նստել ու բոլորից պահանջում ենք` ռուսից, ամերիկացուց ու առհասարակ աշխարհից: Ես դա համարում եմ ոչ ճիշտ քաղաքականություն, որպեսզի կարողանաս քեզ օգնել, ինքդ պետք է որոշակի գործողություններ անել: Իսկ անգործության պայմաններում պահանջել երրորդ երկրից օգնություն, մեղմ ասած, ոչ ճիշտ մարտավարություն է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ