Ինչպես 195 տարի առաջ այնպես էլ այսօր հայ եւ ռուս ժողովուրդը գաղափարների, հոգեւոր արժեքների պայքար է մղում. Ռուս Ուղղափառ եկեղեցու քահանա Տեր Անդրիաս

Ինչպես 195 տարի առաջ այնպես էլ այսօր հայ եւ ռուս ժողովուրդը գաղափարների, հոգեւոր արժեքների պայքար է մղում. Ռուս Ուղղափառ եկեղեցու քահանա Տեր Անդրիաս

«Ինչպես 195 տարի առաջ այնպես էլ այսօր հայ եւ ռուս ժողովուրդը գաղափարների, հոգեւոր արժեքների պայքար է մղում: Այսօր առավելեւս կարեւոր է հոգեւոր արժեքների պահպանումը: Գիտեք` հողը կարելի է կորցնել, հետո հետ բերել, դա ապացուցում է պատմությունը, բայց երբ ազգը կորցնում է իր արժեքները, գաղափարները` նա հեշտությամբ կարող է ձուլվել, վերանալ, այդ դեպքում հողն էլ պետք չի լինում: Հայ եւ ռուս ժողովրդին կապել եւ կապում են ընդհանուր հոգեւոր արժեքները, որի շուրջը միավորված Է հայ եւ ռուսական պետությունների դարավոր բարեկամությունը»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով «Օշականի ճակատամարտի» պատմական նշանակությանը ասաց Ռուս Ուղղափառ եկեղեցու Սուրբ Տիրամոր տաճարի քահանա Տեր Անդրիասը, ով մասնակցում էր «Օշականի ճակատամարտ. Արևելյան քրիստոնեության քաղաքակրթական հիմքերի պաշտպանությունը դարերում և այսօր» գիտագործնական կոնֆերանսին: