- 30/08/2022
Թրամփը կոչ է անում չեղարկել 2020թ. նախագահական ընտրությունները
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ չեղարկել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները և նոր քվեարկություն անցկացնել` Հանթեր Բայդենի նոութբուքի պատմությունը «թաղելու» ՀԴԲ-ի որոշման պատճառով։
2020 թվականի հոկտեմբերին «New York Post»-ը հրապարակեց մի շարք նյութեր, որոնք հիմնված էին ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի որդու` Հանթերի նոութբուքի տվյալների յիման վրա, որը հայտնաբերվել էր Դելավերի վերանորոգման խանութում։ Արրհեստանոցի սեփականատերը պատրաստել է իր կոշտ սկավառակի պատճենը, որը տրվել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ, ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիին։
Հաղորդվում է, որ ավելի ուշ նոութբուքը առգրավվել է ՀԴԲ-ի կողմից: Daily Mail-ը գրել է, որ նոութբուքում հայտնաբերված լուսանկարները կարող են վկայել Բայդեն կրտսերի մասնակցության մասին թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մարմնավաճառության ոլորտում հանցավոր գործունեությանը։
«ՀԴԲ-ն թաղել է Հանթեր Բայդենի նոութբուքի պատմությունը ընտրություններից առաջ՝ իմանալով, որ հակառակ դեպքում Թրամփը հեշտությամբ կհաղթեր 2020 թվականի նախագահական ընտրություններում», – գրել է Թրամփը Truth սոցիալական ցանցի իր էջում։
Նա նշել է նաեւ, որ նման գործողությունները «կեղծիքի» և «ընտրություններին միջամտելու» օրինակ են՝ «նախկինում չտեսնված մակարդակով»։
«Լուծումը իրական հաղթողին անվանելն է կամ գոնե չեղարկել 2020 թվականի ընտրությունների արդյունքները և անմիջապես անցկացնել նորը»,- առաջարկել է Թրամփը։