- 30/08/2022
Ռուսական բանակը գրոհում է քաղաքները. Ուկրաինայի ԳՇ
Ռուսական բանակը գրոհում է քաղաքները: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գլխավոր շտաբը: Ու թեեւ ուկրաինական աղբյուրներն այս օրերին արագորեն մարող ոգեւորությամբ խոսում են Խերսոնի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մասին, սակայն ԳՇ-ն նորից այդ մասին բառ անգամ չի ասում: Փոխարենը հայտարարում է հետեւյալը.
▪️Ուկրաինայի Զինված ուժերը Դոնեցկի ուղղությամբ մղում են դիրքային մարտեր, կողմերը ձգտում են մարտավարական առավելության հասնել:
▪️Կուրախովսկու ուղղությամբ ՌԴ ԶՈւ-ն ուժեղացնում է զորքերի խմբավորումը՝ Կենտրոնական ռազմական օկրուգից առանձին ստորաբաժանումների վերախմբավորում։
▪️Սլավյանսկի ուղղությամբ ռուսական ստորաբաժանումները առաջ են շարժվում Շնուրկովի շրջանում:
▪️Ավդեևկայի ուղղությամբ ռուսական բանակը հարձակվում է Օպիտնոեի, Ավդեևկայի, Պերվոմայսկու և Կրասնոգորովկայի ուղղությամբ։
▪️Արտյոմովսկու ուղղությամբ ՌԴ ԶՈւ-երը միաժամանակ մի քանի ուղղություններից գրոհում են Կոդեմայի վրա, քաղաքում մարտերը շարունակվում են։ Նաև մարտերը շարունակվում են Զայցևո, Վեսելայա Դոլինա, Արտեմովսկ բնակավայրերի տարածքներում։
▪️Զապորոժիեի և Խերսոնի ուղղություններում ռուսական բանակը զանգվածային հրետակոծություններ է իրականացնում, ներառյալ Նիկոպոլի և Ալեքսեևկայի ուղղությամբ: