- 31/08/2022
Գերմանիայում սպառվում է զենք, որը կարող են հատկացվել Ուկրաինային. Պաշտպանության նախարար
Գերմանիայի զինված ուժերի պահեստներում սպառվում են զենքի պահուստային պաշարները, որոնք կարող են հատկացվել Ուկրաինային։ Պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը հայտարարել է, որ շուտով զենքի մատակարարումն անհնարին կդառնա, գրում է Die Welt-ը։
«Պետք է խոստովանեմ, որ որպես պաշտպանության նախարարություն, մենք հասնում ենք այն սահմաններին, ինչ կարող ենք հանձնել Բունդեսվերից»,- ասել է Լամբրեխտը։
Նախարարը նշել է, որ Գերմանիան պետք է կարողանա երաշխավորել ազգային պաշտպանությունը և դաշինքի պաշտպանությունը։
«Որպես պաշտպանության նախարար՝ ես կհամոզվեմ, որ դա այդպես է», – ավելացրել է Քրիստին Լամբրեխտը: