- 01/09/2022
Կիևի փորձը գրավել ԶԱԷԿ-ը. իրականում ինչ տեղի ունեցավ (+քարտեզներ)
Ռազմաքաղաքական փորձագետ Յուրի Պոդոլյակը ներկայացրել է, թե իրականում այսօր ինչ է տեղի ունեցել Զապորոժյերի ատոմակայանում: Ինչպես են ուկրաինական ուժերը փորձել գրավել կայանը եւ ինչ ավարտ ունեցավ այդ փորձը:
«ՌԴ ՊՆ հաղորդագրությունից հետո Կախովկայի ջրամբարում դեսանտային զորքերով երկու նավ խորտակելու մասին (որը լիովին հաստատեց իմ առավոտվա ենթադրությունը), ամեն ինչ պարզ դարձավ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից ԶԱԷԿ-ի տարածքը գրավելու ծրագրի հետ կապված:
Պլանը սա էր. մինչև ՄԱԳԱՏԷ-ի առաքելության Էներգոդար ժամանելը, Ուկրաինայի Զինված ուժերի հատուկ օպերացօիաների ուժերը, համագործակցելով այլ ստորաբաժանումների հետ և հյուսիսային ափից հրետանու քողի տակ, պետք է վերահսկողության տակ վերցներ կայանի տարածքը, որն էլ պետք է արձանագրեր ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը:
Ես կսկսեմ հետապատմությունից: Մի քանի օր առաջ, երբ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը հայտարարեց ոչ միայն կայան այցելելու, այլեւ այնտեղ մշտական դիտորդներ թողնելու իր ծրագրերի մասին, դա ինձ տարակուսեց։ Դա նման էր Ռուսաստանի հետ նույն խաղը խաղալը, քանի որ մշտական առաքելությունն այս ոլորտում թույլ կտա վերացնել գնդակոծության խնդիրը: Բայց, ինչպես պարզվեց այսօր, սա նախատոսված էր ոչ թե Ռուսաստանի, այլ` Կիևի համար:
Բայց անցնենք այսօրվա իրադարձություններին։ Գիշեր Ուկրաինայի Զինված ուժերի հատուկ նշանակության խմբավորումը ափ դուրս եկավ ԶԱԷԿ-ի հյուսիս-արևելքում գտնվող ամառանոցների տարածքում, և առավոտվա ժամը 5-ի դրությամբ գաղտնի զբաղեցրեց հարձակման մեկնարկային բնագծերը (ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ դա տեղի է ունեցել ավելի ուշ, բայց դա այնքան էլ կարևոր չէ): Նրանց խնդիրն էր` ճեղքել կայանի տարածք և ապահովել հիմնական դեսանտային խմբի ժամանումը։
Ժամը 05:20-ին Ուկրաինայի զինված ուժերի հրետանին կրակ է բացել կայանի տարածքում գտնվող ՌԴ ԶՈՒ դիրքերի վրա, իսկ ժամը 06:00-ի սահմաններում սկսվել է զորքերի առաջին ալիքի գրոհը։
Միևնույն ժամանակ Նիկոպոլից հեռացավ երկրորդ ալիքը (2 նավ), որը կարող էր տանել մինչև հետևակային գումարտակ՝ ուժեղացված ականանետներով (գումարած զինապաշարը)։ Հաշվի առնելով հեռավորությունը՝ ԶԱԷԿ-ի նավամատույց ժամանելու հաշվարկային ժամը եղել է մոտ 7:30-ը։
Այս պահին առաջապահ ջոկատը պետք է դիրքերից դուրս մղեր ՌԴ Ազգային գվարդիայի ուժերը և ներխուժեր կայանի տարածք։ Բայց ռուսական զորքերը դիմակայեցին առաջին հարվածին, և մոտ 07:00-ին ռուսական ավիացիան (կամ ուղղաթիռները) խորտակեցին երկու նավը` երկրորդ էշելոնով, որից հետո գրավման ամբողջ պլանը խափանվեց: Առաջին խմբի մի մասը հեռացավ ափ դուրս գալու վայր, որտեղ այն սեղմվեց:
Այսպիսով, կարելի է փաստել, որ, այո, պլանը գեղեցիկ էր (և կարծես թե հայտնի է դարձել նաև ռուսական հետախուզությանը): Բայց պլանը փլուզվեց և հանգեցրել է Ուկրաինայի զինված ուժերիառաջին խմբի երկու դասակի երկրորդ ալիքի գումարտակի կորստին` նավերի վրա: Այսինքն՝ մոտ 400 մարդ։ Առանց որևէ արդյունքի։
Ավելին, այժմ Կիևը նույնիսկ չգիտի, թե ինչ անել ՄԱԳԱՏԷ-ի առաքելության հետ։ Ի վերջո, այն հասել է Էներգոդար, և եթե խոստմանը համաձայն կատարի իր ներկայացուցիչներին այնտեղ թողնելու «սպառնալիքը», ապա դա ամբողջովին ոչնչացնում է Զելենսկու ավազակախմբի ողջ խաղը «ԶԱԷԿ-ի գործով։
P.S. Ի դեպ, արդեն ժամը 8:00-ին Ուկրաինայի զինված ուժերի հրետանին կրակել է ՄԱԳԱՏԷ-ի առաքելության կողմից ճակատի անցման ենթադրյալ կետի վրա)))»:
Քիչ անց Պոդոլյակը տեղեկացրեց նաեւ. «Մեր աղբյուրը հայտնել է, որ ԶԱԷԿ-ի գրավման օպերացիան մշակվել է Գլխավոր շտաբի և բրիտանական հետախուզության համատեղ աշխատանքով՝ հաշվի առնելով ՄԻ-6-ի փորձը։ Այժմ հրատապ վերլուծություն է կատարվում գործողության ձախողման մասին, և որտեղ է տեղեկությունը փոխանցվել ռուսական զորքերին, որոնք տեղյակ են եղել գործողության բոլոր մանրամասներին»։
Ի դեպ, հետագա լուրերի համաձայն,
Թարմացված տվյալների համաձայն՝ ոչնչացված երկու նավերից յուրաքանչյուրի վրա եղել է 140 ուկրաինական գրոհային, որոնք գրեթե առանց բացառության վերապատրաստվել են Բրիտանիայում: Մոտ 50 գրոհային որնչացվել է Նիկոպոլի նավակայանում. դա հաջորդ փոխադրմանը պատրաստվող խումբն էր։ Նիկոպոլի մոտ` Դնեպրի ափին սպանվել են նաեւ բրիտանական պաշտպանության նախարարության 6-8 սպա։ Միաժամանակ, ժամանած առաջին խմբի կազմի հիմնական մասը ոչնչացվել է, բայց նաեւ կան գերիներ, այդ թվում`Ուկրաինայի զինված ուժերի 4 սպա։ Բնականաբար, նրանց կներակացնեն ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը, որը, հիշեցնենք, կեսօրից հետո ժամանեց առտոմակայան։