• 01/09/2022

Փարիզը սպիտակ դրո՞շը է բարձրացնում. Մակրոնը Իրանին խնդրել է ազդել Մոսկվայի վրա Ուկրաինայի հարցում

Փարիզը սպիտակ դրո՞շը է բարձրացնում. Մակրոնը Իրանին խնդրել է ազդել Մոսկվայի վրա Ուկրաինայի հարցում

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խնդրել է Իրանին` միջնորդել Ռուսաստանին ուկրաինական հարցում։
«Պարոն Մակրոնը խնդրել է Իրանի նախագահին` միջնորդել Ուկրաինայի հարցում»,- ասել է Ջամշիդին։

«Մի շարք խորհրդակցություններից հետո խաղաղության նախաձեռնություն է ուղարկվել Մոսկվա՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի կարևոր ուղերձով հանդերձ»,- հավելել է նա։

Մոսկվան հավանություն է տվել Ամիր-Աբդոլլահյանի այցին՝ քննարկելու խաղաղության առաջարկը, և նա երեքշաբթի երեկոյան ժամանել է Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ։

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահյանը Մոսկվային խաղաղության առաջարկ է փոխանցել, ինչպես նաև կարևոր ուղերձ:

Իրանի արտգործնախարարը Մոսկվա մեկնելուց առաջ ասել է, որ իր այցի հիմնական նպատակը ուկրաինական իրավիճակի հանգուցալուծումն է, ավելացնելով, որ որոշ արևմտյան կողմեր ​​ցանկանում են, որ Թեհրանն ակտիվ դերակատարություն ունենա այս հարցում։