- 02/09/2022
Կիեւը չի կարող հետ գրավել ռուսական բանակի կողմից վերահսկվող տարածքները. The Washington Post
Չնայած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին երկրի հարավում «հակահարձակման» մասին, ուկրաինացի զինվորականները, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա հետ գրավել ռուսական բանակի կողմից վերահսկվող տարածքները ոչ այս տարի, ոչ էլ հաջորդ տարի: Նման կարծիք է արտահայտվել The Washington Post-ի հոդվածում։
Ավելի վաղ նման մտքեր էր արտահայտել նաեւ նախագահ Մակրոնը: Նաեւ ավելացնելով, որ Փարիզը պետք է շարունակի իր երկխոսությունը Մոսկվայի հետ և չսահմանափակվի արևմտյան երկրների հետ կապերով։
Այսինքն, Խերսոնում այդքան գովազդված եւ արյունահեղ ավարտ ունեցած հակահարձակումից հետո ակնհայտորան Արեւմուտքը սկսել է կորցնել վերջին հույսերը` կապված «ուկրաինական հաղթանակի» հետ, եւ կարծես փորձում է գնալ քաղաքական ուղղվածության փոփոխության: