- 02/09/2022
Շարունակելու եմ խոսել Վլադիմիր Պուտինի հետ. կանցլեր Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անհրաժեշտ է համարում շարունակել բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես հանդիպել եմ Ռուսաստանի նախագահի հետ Մոսկվայում՝ երկար սեղանի շուրջ: Ես բազմիցս խոսել եմ նրա հետ հեռախոսով: Եվ ես հստակ ասում եմ, որ շարունակելու եմ դա անել», – ասել է Շոլցը:
Գերմանիայի կանցլերը նաև ասել է, որ չի հավատում, որ Գերմանիան պետք է ի վնաս իրեն պարտադրի հրաժարվել ռուսական գազից։