- 02/09/2022
Ռուսները առաջ են շարժվում Խերսոնի հատվածում. Ուկրաինայի ԳՇ
Ուկրաինական բանակի արյունոտ ձախողումից հետո հիմա ռուսական ուժերն են հարձակման անցել Хերսոնի հատվածում: Այս մասին տեղեկացրել է հենց Ուկրաինայի Գլխավոր շտաբ:
ԳՇ սեպտեմբերի 2-ի առավոտյան ամփոփագիրը ցույց է տալիս, որ արդեն լայնորեն հայտարարված «հակահարձակումը» ուկրաինացիների համար ոչ միայն ձախողում էր, այլ նաև նահանջ, ընդ որում՝ արդեն իսկ ուկրաինական կողմն ունի կորուստներ:
Դոնեցկի ուղղությամբ, ըստ ԳՇ-ի, «ռուսները զսպում են մեր զինվորների գործողությունները»՝ թույլ չտալով նրանց տեղափոխել այլ ուղղություններ։
Արտյոմովսկի ուղղությամբ, կրկին հարձակողական գործողությւոններ են, և ՌԴ ԶՈՒ-ն առաջ է շարժվում դեպի Արտյոմովսկ, Վեսելայա Դոլինա և Մայորսկ։
Ավդեևսկու ուղղությամբ հակառակորդը նշում է դաշնակից ուժերի հարձակումը Օպիտնոյեի, Պերվոմայսկոյեի և Նևելսկոյեի վրա։
Յուժնոբուժսկու ուղղությամբ՝ «Ռուսական ստորաբաժանումները գրոհային գործողություններ են իրականացնում Պոտյոմկինոյի հատվածում»։