• 02/09/2022

ՀԱՊԿ-ի զորքերը կարող են գրավել արեւմտյան Ուկրաինան. փորձագետ

ՀԱՊԿ-ի զորքերը կարող են գրավել արեւմտյան Ուկրաինան. փորձագետ

 

ՀԱՊԿ-ի զորքերը կարող են մուտք գործել արեւմտյան Ուկրաինա Բելառուսից` այս երկրում նախատեսված զորավարժություններից հետո։ Այս մասին հայտարարել է ուկրաինացի ռազմական փորձագետ Պյոտր Կոստյուկը։

«Կան մի քանի բան, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել: Նախ՝ սեպտեմբերի 8-ից 14-ը Բելառուսում կանցկացվեն հրամանատարաշտաբային վարժանքներ։ Իհարկե, այնտեղ կլինեն նաեւ ռուսական զորքեր, կլինեն նաեւ ՀԱՊԿ ստորաբաժանումներ։ Զորավարժանքներն ունեն մեկ թեմա՝ սա պայմանական երկրի կորցրած շրջանների ազատագրումն է։

Կասկած չկա, որ այս պայմանական երկիրը Ուկրաինան է, դրանք Վոլինի, Ժիտոմիրի և Ռիվնեի շրջաններին սահմանակից տարածքներ են։ Ինչպես գիտենք, ձմռանըեւս ներխուժման օպերացիան սկսվեց Բելառուսում անցկացվող զորավարժություններից հետո։ Նման սցենարն այժմ բավականին հավանական է։ Միևնույն ժամանակ, ես դեռ կարծում եմ, որ նրանց նպատակը ոչ թե շրջանների գրավումն է, այլ Ուկրաինայի հարավում և արևելքում գտնվող մեր զորքերը Արևմուտքից մատակարարումներից կտրելը»,- ասել է Կոստյուկը։