• 03/09/2022

Ճակատամարտ Խերսոնի համար. իրավիճակը սեպտեմբերի 2-ի վերջին (Քարտեզ)

Ճակատամարտ Խերսոնի համար. իրավիճակը սեպտեմբերի 2-ի վերջին (Քարտեզ)

Ուկրաինայի Զինված ուժերի հարձակման չորրորդ օրվա ավարտին Նիկոլաևսկո-Կրիվոյ Ռոգ ուղղության Անդրեևսկի հատվածի վրա նախաձեռնությունը կասեցվել է ՌԴ ԶՈւ-ի կողմից։

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարական կետը Բերեզնեգովատոյում և գրոհել բնակավայրի մերձակայքում գտնվող HIMARS եւ Tochka-U կայանքների դիրքերը` ոչնչացնելով դրանք:

Ուկրաինայի զինված ուժերի բոլոր երեք պոնտոնային անցումները շարքից հանվել են. հակառակորդը փորձում էր գետանցել Ինգուլեցը։ Ուկրաինայի զինված ուժերի ցրված ուժերը, որոնք տեղակայված են հարավային ափին, սեղմվել են կաթսայի մեջ և կտրվել զորքերի հյուսիսային խմբից։

Տեղի բնակիչների խոսքով՝ Տերնիվկայում մարտեր են: ՌԴ ԶՈւ-ին հաջողվել է հակառակ կողմից ճեղքել Ուկրաինայի հարձակվող ուժերի թիկունքային պաշտպանական կարգերը և անցնել հակահարձակման։

«Կաթսայի» մեջ թակարդված ուկրաինական զորքերին հասցվում է զանգվածային կրակային հարվածներ։