• 03/09/2022

Նիկոլաալիեւյան «պաուզան»` ռուս-ամերիկյան բախման եզրափակիչին սպասելիս

Նիկոլաալիեւյան «պաուզան»` ռուս-ամերիկյան բախման եզրափակիչին սպասելիս

Այն, որ նա­խօ­րե­ին Բրյու­սե­լում Շառլ Մի­շե­լի քա­վո­րու­թյամբ կա­յա­ցած Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի հան­դի­պու­մից բե­կում­նային, ա­սենք` ինչ-որ կոնկ­րետ փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լու տես­քով զար­գա­ցում սպա­սել պետք չէր, են­թադ­րու­թյուն հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Հան­դիպ­ման ար­դյունք­նե­րը, թե­րեւս, հենց այդ մա­սին են վկա­յում:

Այս­պես, հա­զիվ հան­դի­պումն ա­վարտ­ված, ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը  շտա­պեց տե­ղե­կաց­նել. «Քննարկ­վել են գե­րի­նե­րի ա­զատ ար­ձակ­մա­նը եւ ան­հետ կո­րած­նե­րի ճա­կա­տագ­րի պար­զա­բան­մա­նը, սահ­մա­նա­զատ­մա­նը եւ սահ­մա­նա­յին անվ­տան­գու­թյա­նը, տա­րա­ծաշր­ջա­նա­յին ա­պաշր­ջա­փակ­մա­նը, Հա­յաս­տան-Ադրբե­ջան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մա­նը, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հիմ­նախնդ­րին վե­րա­բե­րող հար­ցեր: Պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք բեր­վել ԱԳ նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով շա­րու­նա­կել ա­ռար­կա­յա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րը խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի նա­խագ­ծի մշակ­ման շուրջ: ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մը տե­ղի կու­նե­նա մեկ ամս­վա ըն­թաց­քում: Սահ­մա­նա­զատ­ման եւ սահ­մա­նա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղո­վի հա­ջորդ հան­դի­պու­մը տե­ղի կու­նե­նա Բրյու­սե­լում՝ նո­յեմ­բե­րին: Ա­ռաջ­նորդ­նե­րի ֆոր­մա­տով հա­ջորդ հան­դի­պու­մը տե­ղի կու­նե­նա նո­յեմ­բե­րին»: Քիչ անց մո­տա­վո­րա­պես նույ­նը ա­սաց Մի­շե­լը:

Ա­մե­նա­կա­րե­ւո­րը հենց վեր­ջին միտքն է: Այ­սինքն, թե­եւ կա­րե­լի է կռա­հել, որ կա­ռա­վա­րու­թյու­նը հան­դիպ­ման ի­րա­կան ըն­թաց­քի մի­այն չնչին մասն է տե­ղե­կաց­րել, մի­գու­ցե նա­եւ` ո­րո­շա­կի մա­նի­պու­լյա­ցի­ա­նե­րով, սա­կայն հենց վեր­ջին միտքն է, որ ո­րո­շա­կի եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի տե­ղիք է տա­լիս:

Այ­սինքն, ան­կախ նրա­նից, թե ըն­թա­ցիկ ինչ աշ­խա­տանք­ներ կլի­նեն, ա­սենք, ԱԳ նա­խա­րար­նե­րի «առար­կա­յա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րը խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի նա­խագ­ծի մշակ­ման շուրջ» ին­չի կհասց­նի, ա­պա այդ ա­մե­նը մնում է կախ­ված այն ո­րո­շում­նե­րից, ո­րոնք կլի­նեն (կամ չեն լի­նի) Նի­կո­լի եւ Ա­լի­ե­ւի հան­դիպ­ման մա­կար­դա­կով: Իսկ այդ հան­դի­պու­մը ծրագր­ված է ա­մե­նա­շու­տը նո­յեմ­բե­րին: Այ­սինքն, ո­րե­ւէ «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գիր» մինչ այդ չի ստո­րագր­վե­լու, ինչ­քան էլ որ Վա­շինգ­տո­նը փոր­ձում է ա­րա­գաց­նել այդ գոր­ծըն­թա­ցը:

Կա­րե­լի է նա­եւ այս­պես ձե­ւա­կեր­պել. նո­յեմ­բե­րին հան­դի­պե­լու ո­րո­շու­մը (եթե նույ­նիսկ դա տե­ղի չու­նե­նա) նշա­նա­կում է պա­ու­զա: Ու­րեմն, ին­չո՞ւ է պետք մինչ նո­յեմ­բեր ժա­մա­նակ ձգել: Նախ, նո­յեմ­բե­րին ԱՄՆ-ում մի­ջան­կյալ ընտ­րու­թյուն­ներ են, ո­րի ժա­մա­նակ շատ հա­վա­նա­կան է, որ ԱՄՆ-ում խորհր­դա­րա­նա­կան մա­կար­դա­կով իշ­խա­նա­փո­խու­թյուն լի­նի: Իսկ դա կտրուկ կեր­պով կազ­դի ինչ­պես ԱՄՆ-ի ներ­քին ի­րա­վի­ճա­կի, այն­պես էլ` ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան վրա:

Հա­ջոր­դը. նո­յեմ­բե­րը ձմռան շեմն է, այ­սինքն, հենց այդ ժա­մա­նակ է, որ Եվ­րո­պա­յում  է­ներ­գե­տիկ ճգնա­ժա­մը եւ դրա­նից բխող մյուս բո­լոր տնտե­սա­կան, սո­ցի­ա­լա­կան եւ ներ­քա­ղա­քա­կան եւ դրա­նից բխող ար­տա­քին քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը ա­մե­նա­ցայ­տուն կեր­պով կար­տա­հայտ­վեն:

Այս ա­մե­նի հան­րա­գու­մա­րում եւ սպաս­վող ռու­սա­կան հար­ձա­կում­նե­րի ար­դյուն­քում ի՞նչ ի­րա­վի­ճակ կա­ռա­ջա­նա ուկ­րա­ի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին. սա եւս ա­վե­լի ճիշտ կլի­ներ ոչ թե կան­խա­տե­սել, այլ սպա­սել փաս­տա­ցի պատ­կե­րի ստեղծ­մա­նը: Այ­սինքն, պետք է սպա­սել այն պատ­կե­րին, ո­րը կստեղծ­վի ՌԴ-ԱՄՆ հա­կա­մար­տու­թյու­նում (դեռ ԱՄՆ-Չի­նաս­տա­նը մի կողմ թող­նենք), եւ դա է, որ ցույց կտա այն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բա­լան­սը, ո­րը կստեղծ­վի մաս­նա­վո­րա­պես Հա­րա­վա­յին Կով­կա­սում: Կարճ ա­սած, ի՞նչ դիրք կու­նե­նա Ռու­սաս­տա­նը եւ ի՞նչ դիրք ԱՄՆ-ն, ըստ այդմ` ո՞ւմ հրա­հանգ­նե­րին պետք է նա­խա­պատ­վու­թյուն տալ: Հենց դա է, որ այս պա­հին խիստ ա­նո­րոշ է, չար­ժե ռիս­կի գնալ, պետք է տես­նել ռե­ալ պատ­կե­րը: Իսկ դրա հա­մար պետք է ժա­մա­նակ ձգել մին­չեւ նո­յեմ­բեր: Հաշ­վի առ­նե­լով, որ այդ ընդ­հա­նուր ֆո­նից բխող այլ ի­րո­ղու­թյուն­ներ եւս ձե­ւա­վոր­ման փու­լում են: Այդ թվում` ՌԴ-Իրան-Թուր­քի­ա ե­ռան­կյան ներ­սում հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ռե­ալ պատ­կե­րը:

Ի­հար­կե, Ա­լի­եւն այս պա­հին կա­րող էր փոր­ձել վա բանկ գնալ: Ա­ռա­վել եւս, որ Թուր­քի­ան էլ իր խաղն է փոր­ձում ա­ռաջ տա­նել: Սա­կայն այս տե­սան­կյու­նից բա­վա­կա­նին տպա­վո­րիչ էր ՌԴ նա­խա­գա­հի մոտ Ղրի­մի մշտա­կան ​​ներ­կա­յա­ցու­ցիչ Գե­որ­գի Մու­րա­դո­վի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյու­նը` ի պա­տաս­խան այդ թուր­քա­կան խա­ղե­րի. «Նրանք ապ­րում են այն պա­րա­դիգ­մում եւ այն մեկ­նա­բա­նում են այն­պես, որ ե­թե Ռու­սաս­տա­նը շատ կոշտ չպա­տաս­խա­նի, որ­պես­զի քա­րը քա­րի վրա չմնա, ա­պա նոր մար­տահ­րա­վեր­ներ կա­րող են կազ­մա­կերպ­վել, եւ նրանք կգնան այս նոր մար­տահ­րա­վեր­նե­րով մին­չեւ վերջ, այդ թվում՝ Ղրի­մում: Մին­չեւ նրանք չստա­նան շատ կոշտ եւ հա­մո­զիչ պա­տաս­խան, ո­րը թույլ չի տա դրանք մեկ­նա­բա­նել որ­պես ռու­սա­կան կող­մի ինչ-որ թու­լու­թյուն…»: Ա­պա Մու­րա­դո­վը զգու­շաց­նում է. «Վաղ թե ուշ մենք ստիպ­ված ենք լի­նե­լու շատ կոշտ պա­տաս­խան տալ: Պա­տաս­խա­նեք այն­պես, որ բո­լո­րը լի­նեն, պարզ է, որ մենք ոչ մի բան հենց այն­պես չենք թող­նի եւ մի­այն դի­վա­նա­գի­տու­թյամբ չենք սահ­մա­նա­փակ­վի, ե­թե շա­րու­նա­կեք ձեր սադ­րանք­նե­րը»: Թե­եւ նա ա­ա­սում է, որ սա իր պատ­կե­րա­ցումն է, բայց մի­ամ­տու­թյուն կլի­ներ ըն­դու­նել, որ նման «անձնա­կան պատ­կե­րա­ցում» ա­ռանց «դաբ­րո­յի» կա­րող է կրեմ­լյան խո­ղո­վակ­նե­րով տա­րած­վել:

Այս­պի­սով, Ան­կա­րան մտա­ծե­լու լուրջ ա­ռիթ ու­նի, եւ ըստ այդմ, հա­զիվ թե Ա­լի­ե­ւի վա բան­կե­րին «դաբ­րո» տա: Ուս­տի­եւ, մնում է սպա­սել մին­չեւ նո­յեմ­բեր:

ՔԵ­ՐՈԲ  ՍԱՐԳ­ՍՅԱՆ