- 03/09/2022
Սկսվել է Պերվոմայսկի գրոհը (Քարտեզ)
Դոնեցկի աղբյուրները տեղեկացնում են, որ այսօր սկսվել է ստրատեգիական նշանակության բնակավայրերից մեկի` Պերվոմայսկի վրա հարձակումը:
100-րդ բրիգադը նախօրեին կարողացել էր վերահսկողության տակ վերցնել դեպի Պերվոմայսկ տանող ուղղությամբ ուկրաինական հզոր պաշտպանական գոտին, որից հետո էլ, առանց հապաղելու, անցել են բուն այդ քաղաքի վրա գրոհին:
Պերվոմայսի կարեւորությունը կայանում է նրանում, որ այս քաղաքի գրավումով ռուսական ուժարը կկարողանան դուրս գալ Դոնեցկի ուղղությամբ ուկրաինական հիմնական պաշտպանական գոտու` Ավդեեւկայի թիկունք: Ավդեեւկայի ուղղությամբ ուղիղ գրոհներն իմաստ չունեն, այստեղ պաշտպանությունը ձեւավորվել է 2014թ.-ից սկսած, եւ դիմահար հարձակումը խոստանում է հսկայական կորուստներ: Բայց ահա դուրս գալով Ավդեեւկայի թիկունք, այն դառնում է դատապարտված. ուկրաինական ուժերին կմնա կա´մ արագորեն հետ քաշվել, կա´մ մնալ շրջապատման մեջ, առանց մատակարարումների, որը նշանակում է ոչնչացում: