- 04/09/2022
Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը կամաց-կամաց միավորվում են ԱՄՆ-ի դեմ. Bloomberg
Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը կամաց-կամաց միավորվում են ԱՄՆ-ի դեմ: Այս մասին գրում է Bloomberg-ը։
«Ռազմական գործողության մեկնարկից» քիչ առաջ Ռուսաստանը և Չինաստանը հայտարարեցին առանց սահմանափակումների ռազմավարական գործընկերության մասին, իր փաստարկները մեջբերում է Bloomberg-ը։ Իրանը ռազմական օգնություն է ցուցաբերում Ռուսաստանին, հայտնում է գործակալությունը։
Նաև Պեկինը և Թեհրանն ունեն իրենց ռազմավարական հարաբերությունները, որոնք զարգանում են արդեն մի քանի տասնամյակ, նշում է թերթը։ Միևնույն ժամանակ, Bloomberg-ն ընդգծում է, որ այս երկրները միմյանց պաշտպանելու համար որևէ պաշտոնական հանրային պարտավորություն չեն ստանձնել։
Վաշինգտոնին դեռևս չի սպառնում թշնամական տերությունների լիիրավ դաշինքը։ Այնուամենայնիվ, Իրանը, Չինաստանը և Ռուսաստանի Դաշնությունն ավելի ու ավելի են միավորվում ԱՄՆ-ի նկատմամբ իրենց թշնամական վերաբերմունքում: Հրատարակությունը կանխատեսում է, որ առճակատումը դժվար թե ուժային լուծում ունենա, ավելի շուտ, դա կլինի հիբրիդային պատերազմ՝ օգտագործելով տնտեսական լծակներ և կիբերզենք։