• 04/09/2022

Պենտագոնն ահազանգում է Ուկրաինայի համար զենքի եւ դրամական միջոցների արտահոսքի պատճառով. Bloomberg

Պենտագոնն ահազանգում է Ուկրաինայի համար զենքի եւ դրամական միջոցների արտահոսքի պատճառով. Bloomberg

Պենտագոնն ահազանգում է Ուկրաինայի համար զենքի, միջոցների և զենքի արտահոսքի պատճառով։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։

Պենտագոնի գլխավոր տեսուչի պաշտոնակատար Շոն Օ’Դոնելը ստուգում է «սև շուկայում» Ուկրաինայի համար հատկացված զենքի արտահոսքի, խարդախության, վատնման փաստերը: Նա, ըստ լրատվամիջոցի, շատ մտահոգված է, և նաև մտադիր է ավելի խորը և մասշտաբային ստուգումներ կազմակերպել այս առումով։

Զենքի մաքսանենգության կասկածն այս անգամ արդեն հնչեցրել են ոչ թե լրագրողները, այլ Պենտագոնի պաշտոնյաները, ինչը վկայում է ուկրաինական առաջնագիծը շրջանցող զենքի ու միջոցների հսկայական արտահոսքի մասին` երրորդ կողմերին։