- 05/09/2022
Շոտլանդիայի կառավարության ղեկավարն աղետ է անվանել Լիզ Թրասի հաղթանակը Բրիտանիայի վարչապետի ընտրություններում
Մեծ Բրիտանիայի ներկայիս արտգործնախարար Լիզ Թրասի, ով պատրաստ է սեղմել միջուկային կոճակը, հաղթանակը Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրություններում աղետ կլինի երկրի համար։
Այս մասին սեպտեմբերի 4-ին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը` Sky News-ին տված հարցազրույցում։
«Եթե նա շարունակի այնպես, ինչպես վարեց իր քարոզարշավը ամռանը, ապա դա աղետ կլինի ոչ միայն Շոտլանդիայի, այլ ամբողջ Մեծ Բրիտանիայի համար», – ասաց Սթերջենը:
Շոտլանդիայի առաջին նախարարը հույս է հայտնել, որ Թրասը չի կարողանա ստանձնել բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնը, քանի որ երկիրն այժմ դժվար ժամանակներ է ապրում, և նրան լուրջ և գիտակից ղեկավարություն է անհրաժեշտ։
Սթարջենը կարծում է, որ Թրասը քարոզարշավ է իրականացնում՝ նկատի ունենալով միայն Պահպանողական կուսակցության առանձին անդամների առաջնահերթությունները:
«Պահպանողական կուսակցության շատ փոքր թվով անդամների մոլուցքը երկրի համար ճիշտ առաջնահերթություններ չեն», – ասել է Շոտլանդիայի առաջին նախարարը։