- 06/09/2022
The Washington Times-ը Բայդենին համեմատել է Բենիտո Մուսոլինիի հետ
The Washington Times-ի սյունակագիր Շերիլ Չումլին ԱՄՆ գործող նախագահին համեմատել է ֆաշիստական Իտալիայի բռնապետ Բենիտո Մուսոլինիի հետ։
Նրա կարծիքով, ամերիկացի առաջնորդն ավելի ու ավելի է օգտագործում «ատելության լեզու», որն անհամատեղելի է միասնության ամերիկյան գաղափարախոսության հետ։ Եվ դրա վերջին օրինակը Բայդենի ելույթն է Ֆիլադելֆիայում, որտեղ նա նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և նրա կողմնակիցներին ծայրահեղական է անվանել։
«Որտե՞ղ է սերը Ամերիկայի հանդեպ՝ որպես համընդհանուր հալեցման կաթսա: Բայդենի հռետորաբանությունը նման է ֆաշիստ Բենիտո Մուսոլինիի, բայց ոչ ամերիկացի քաղաքական գործչի հռետորաբանության։ Նրա հռետորաբանությունը բաժանեց, ոչ թե միավորեց: Նրա տոնը բարկացած էր, անառարկելի` բացառելով որևէ փոխզիջում։ Նրա թիրախը եղել են բոլոր պահպանողականները, այսինքն՝ ավելի քան 74 միլիոն ամերիկացիներ, ովքեր քվեարկել են Դոնալդ Թրամփի օգտին»,- գրել է Չամլին։