• 07/09/2022

Բրյուսելյան ավանտյուրան Նիկոլը դեռ պետք է կարողանա մարսել

Բրյուսելյան ավանտյուրան Նիկոլը դեռ պետք է կարողանա մարսել

Եվ այս­պես, այ­սօր Նի­կո­լը Վլա­դի­վաս­տո­կում կա­յա­ցող «Բազ­մա­բե­ւեռ աշ­խար­հի ճա­նա­պար­հին» թե­մա­յով «Արե­ւե­լյան տնտե­սա­կան հա­մա­ժո­ղո­վի» շրջա­նակ­նե­րում կհան­դի­պի ՌԴ նա­խա­գա­հի հետ: Դեռ նա­խօ­րե­ին լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ՌԴ նա­խա­գա­հի օգ­նա­կան Յու­րի Ու­շա­կովն այդ փաս­տը հաս­տա­տե­լով, նա­եւ հայտ­նեց, թե ին­չի շուրջ է լի­նե­լու քննար­կու­մը: Եվ մի­այն դա հու­շում է, որ Մոսկ­վա­յում այդ հան­դիպ­մա­նը լուրջ ու­շադ­րու­թյուն են դարձ­նում: Նկա­տի ու­նենք հե­տե­ւյա­լը.

ՊՈՒ­ՏԻ­ՆԸ ՊԱ­ՏՐԱՍՏ­ՎՈՒՄ Է ՔՆՆԱՐ­ԿԵԼ Ա­ԼԻ­Ե­ՎԻ «ԼՈՒ­ԾԱԾ» ՂԱ­ՐԱ­ԲԱ­ՂԻ ՀԱՐ­ՑԸ

Այս­պես, Ու­շա­կո­վը հայտ­նեց. «Ակնկալ­վում է, որ կքննարկ­վի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վոր­ման հար­ցը: Ռու­սաս­տա­նը շա­րու­նա­կում է ա­ջակ­ցել Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջև հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մա­նը՝ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի մի­ջեւ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հի­ման վրա: Ռուս խա­ղա­ղա­պահ զո­րա­խումբն ա­պա­հո­վում է անվ­տան­գու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում…»: Ռուս պաշ­տոնյա­յի փո­խանց­մամբ, կքննարկ­վեն նա­եւ ա­ռեւտ­րատն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան եւ այդ կար­գի այլ հար­ցեր, սա­կայն դժվար չէ հաս­կա­նալ, որ դա երկ­րորդ պլա­նում է, եւ ա­մե­նա­ա­ռանց­քա­յինը, ի­հար­կե, Ար­ցա­խի թե­ման է:

Այս­պի­սով, փոր­ձենք տես­նել, թե ինչ կա Ու­շա­կո­վի ա­սած­նե­րի տո­ղա­տա­կե­րում: Բայց նախ ու­շադ­րու­թյուն դարձն­ենք այս «աննշան» փաս­տին՝ Նի­կո­լը մաս­նակ­ցում է ռուս­նե­րի կազ­մա­կեր­պած «Բազ­մա­բե­ւեռ աշ­խար­հի ճա­նա­պար­հին» թե­մա­յով գա­գա­թա­ժո­ղո­վին: Ու դրան ինչ­պե՞ս է վե­րա­բեր­ե­լու Վա­շինգ­տո­նը, ո­րի հա­մար «Բազ­մա­բե­ւեռ աշ­խարհ» ար­տա­հայ­տու­թյունն ար­դեն իսկ մա­հա­ցու վի­րա­վո­րան­քի պես մի բան է: Այ­սինքն, Նի­կո­լին «դաբ­րո՞» են տվել, թե լավ, գնա, ու­շադ­րու­թյուն չենք դարձ­նի: Իսկ ե­թե ոչ, ու­րեմն Նի­կո­լը «թքա՞ծ ու­նի», թե Վա­շինգ­տո­նում ինչ կմտա­ծեն այդ մա­սին. կա­րե­ւոր հարց է, ի­հար­կե:

Անց­նենք ա­ռաջ. «Ակնկալ­վում է, որ կքննարկ­վի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վոր­ման հար­ցը»: Սա ար­դեն ռու­սա­կան կող­մից 44-օրյա պա­տե­րազ­մից հե­տո ան­նա­խա­դեպ հայ­տա­րա­րու­թյուն է: Հի­շեց­նենք Մոսկ­վա­յի պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շու­մը. կկա­տար­վեն ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­ր, ո­րը կստեղ­ծի մի այն­պի­սի ի­րա­վի­ճակ, երբ հնա­րա­վոր կլի­նի հան­գիստ խո­սել Ղա­րա­բա­ղի բուն հար­ցի վերջ­նա­կան կար­գա­վոր­ման մա­սին: Իսկ հի­մա խնդրեմ, ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի գլխա­վոր դրույթ­նե­րից մե­կը՝ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման մա­սին ինչ-որ տեղ լռվել-մնա­ցել է, ան­գամ մեկ կո­մու­նի­կա­ցի­ա գոր­ծարկ­ված չէ, բայց Մոսկ­վան խո­սում է «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վոր­ման» մա­սին: Այ­սինքն, ռու­սա­կան մո­տե­ցում­նե­րում ինչ-որ բա՞ն է փոխ­վել. դա­տե­լով Ու­շա­կո­վի հա­ջորդ մտքից՝ «եռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի» մա­սին, այդ ծրա­գի­րը դեռ Մոսկ­վա­յի հիմ­նա­կան օ­րա­կարգն է: Այ­սինքն, պետք է որ նա­եւ «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վոր­ման» հար­ցով այն­տեղ տրա­մադ­րու­թյուն­նե­րը փոխ­ված չլի­նեն:

Չնա­յած Ու­շա­կո­վի հայ­տա­րա­րու­թյու­նից այլ եզ­րա­կա­ցու­թյան եւս կա­րե­լի է գալ: Նա ա­մե­նե­ւին էլ չի ա­սում, թե քննար­կե­լու ենք՝ ինչ­պես կար­գա­վո­րել «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հար­ցը»: Մի փոքր այլ կերպ է շա­րադ­րում, թե «կքննարկ­վի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վոր­ման հար­ցը»: Տար­բե­րու­թյունն այն է, որ այ­սօր օ­րա­կար­գում ի­րոք կա Ղա­րա­բա­ղի հար­ցի կար­գա­վոր­ման թե­մա, սա­կայն դա ռու­սա­կան օ­րա­կար­գում չէ, այլ «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փի»: Այ­սինքն, Ու­շա­կո­վի հայ­տա­րա­րու­թյունն այս տես­քով էլ կա­րե­լի է հաս­կա­նալ՝ Նի­կո­լից կփոր­ձենք պար­զել, թե այդ ի՞նչ «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վոր­ման հար­ց» են քննար­կում Բրյու­սե­լում:

Վեր­ջա­պես, այդ կարճ հայ­տա­րա­րու­թյան մեջ կա­րե­լի է նա­եւ եր­րորդ են­թա­տեքս­տը գտնել: Չնա­յած ա­մեն ին­չին, ՌԴ նա­խա­գա­հի օգ­նա­կանն ընդգ­ծում է, որ «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վոր­ման հարց» կա, դա ա­ռար­կա­յա­կան է: Այն դեպ­քում, երբ Ա­լի­ե­ւը հա­մա­ռո­րեն պնդում է, թե նման հարց չկա, որ մի բան էլ՝ այն կար­գա­վոր­վի: Ընդ ո­րում, նույն տես­լա­կանն էր ա­ռաջ տա­նում նա­եւ Բրյու­սե­լում, եւ, դա­տե­լով փոր­ձա­գի­տա­կան տար­բեր եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րից, Նի­կո­լը եւս այդ մտքին էր: Եվ երբ Կրեմ­լի ներ­կա­յա­ցու­ցի­չը պաշ­տո­նա­պես ա­սում է, թե կա Ղա­րա­բա­ղի հարց, դա նա­եւ Ա­լի­ե­ւին հղված մե­սի­ջի է նման­վում՝ թե ձեր ո­րո­շե­լով չէ՝ կա Ղա­րա­բա­ղի հարց, թե՝ չկա:

ԻՆՉ ՍՊԱ­ՍԵԼ ՎԼԱ­ԴԻ­ՎԱՍ­ՏՈ­ԿԻ ՀԱՆ­ԴԻ­ՊՈՒ­ՄԻՑ

Այ­սինքն՝ նման է մեր այն եզ­րա­կա­ցու­թյա­նը, որն ա­րել է­ինք նա­խորդ հրա­պա­րակ­ման մեջ. Նի­կո­լը ոչ թե գնում է Վլա­դի­վաս­տոկ, այլ նրան «բեր­ման են են­թար­կում»՝ Ա­լի­ե­ւի հետ մի­ա­սին Բրյու­սե­լում Ա­րեւ­մուտ­քի հետ «լե­ւի գնա­լու» պատ­ճա­ռով:

Թե­րեւս աս­վա­ծի մա­սին է ակ­նար­կում նա­եւ այն փաս­տը, որ Պու­տի­նի հետ հան­դիպ­ման շե­մին շրջա­նա­ռու­թյան մեջ հայտն­վե­ցին Դի­լի­ջա­նում ՔՊ-ական­նե­րի հետ Նի­կո­լի քննար­կում­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ, ո­րոնք նա­եւ կազ­մա­կերպ­ված ար­տա­հոսք կա­րող են լի­նել: Նկա­տի ու­նենք, որ ըստ այդ տե­ղե­կու­թյուն­նե­րի, Նի­կո­լը ար­դեն իսկ սկսել է մտա­ծել հեր­թա­կան կտրուկ շրջա­դար­ձի մա­սին, որ­պես­զի Վլա­դի­վաս­տո­կում ար­դա­րա­նալ­ու բան ու­նե­նա: Այ­սինքն, ըստ դի­լի­ջա­նյան քննար­կում­նե­րի մա­սին նշված տե­ղե­կու­թյուն­նե­րի, թե­եւ այն­տեղ խոս­վել է մին­չեւ տա­րե­վերջ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու հա­վա­նա­կա­նու­թյան մա­սին, բայց Նի­կո­լը դրան նա­եւ ա­նի­րա­տե­սա­կան լի­նե­լու ե­րանգ է տվել: Նախ, որ պետք է լու­ծել Ար­ցա­խի ո­րո­շա­կի կար­գա­վի­ճա­կի հար­ցը: Եվ ա­մե­նա­է­ա­կա­նը, որ խնդի­րը ոչ մի­այն հայ-ադրբե­ջա­նա­կան, այ­լեւ Ա­րեւ­մուտք-Ռու­սաս­տան տի­րույ­թում է, եւ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը հնա­րա­վոր է մի­այն տա­րի­նե­րի ըն­թաց­քում կյան­քի կոչ­վի:

Աս­վա­ծում, ի­հար­կե, լուրջ տրա­մա­բա­նու­թյուն կա, ին­չին քա­նիցս անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Այ­սինքն, կրկնենք, Մոսկ­վան ար­ցա­խյան խնդրի հետ կապ­ված ու­նի իր տրա­մա­բա­նու­թյու­նը՝ այն պետք է կար­գա­վո­րել հան­գիստ ի­րա­վի­ճա­կում, երբ լուծ­ված կլի­նեն «Եռա­կողմ ձե­ւա­չա­փով» պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը: Ընդ ո­րում, ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, չմո­ռա­նանք, ո­րե­ւէ «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գիր» էլ չեն են­թադ­րում, դրան­ցով պետք է մի­ան­գա­մայն այլ հար­ցեր լու­ծել, տնտե­սա­կան, կո­մու­նի­կա­ցի­ոն, կեն­ցա­ղա­յին մա­կար­դակ­նե­րով: Իսկ ա­հա «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գիր» կոչ­վա­ծը, այն էլ՝ հնա­րա­վո­րինս ա­րագ, «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փի» տրա­մա­բա­նու­թյան մեջ է: Ո՞ր մո­տե­ցու­մը կգե­րիշ­խի, կախ­ված է նրա­նից, թե տա­րե­վեր­ջին մոտ ՌԴ-ի, թե՝ ԱՄՆ-ի դիր­քերն ա­վե­լի ա­մուր կլի­նեն, այդ թվում՝ մեր տա­րա­ծաշր­ջա­նում: Ե­թե ռուս­նե­րի դիր­քե­րը, ին­չը, ի դեպ, այս պա­հին ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է, ա­պա Նի­կո­լին վե­րագր­վող հի­շա­տակ­ված միտ­քը մի­ան­գա­մայն ճիշտ է՝ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը հնա­րա­վոր է մի­այն տա­րի­նե­րի ըն­թաց­քում կյան­քի կոչ­վի:

Եվ ա­հա նման ար­տա­հոս­քով Նի­կո՞լն է ու­զում Մոսկ­վա­յին մե­սիջ հղել, թե՝ մենք ա­մե­նե­ւին էլ հրա­տապ կար­գով նման պայ­մա­նա­գիր կնքե­լու, այն է՝ Վա­շինգ­տո­նի պա­հան­ջը կա­տա­րե­լու կողմ­նա­կի­ցը չենք, քա­նի որ դեռ պետք է Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հարց լու­ծել, որն Ա­լի­ե­ւը հա­մա­ռո­րեն մեր­ժում է: Կարճ ա­սած, Մոսկ­վա ջան, ես քո ա­սած­նե­րի կողմ­նա­կիցն եմ:

Ընդ ո­րում, պետք է նա­եւ հաշ­վի առ­նել, որ մինչ նման ար­տա­հոս­քը Մոսկ­վա­յում կա­յա­ցավ Լավ­րով-Միր­զո­յան հան­դի­պու­մը, ո­րի ըն­թաց­քում, են­թադ­րե­լի է, որ Միր­զո­յա­նին ո­րո­շա­կի բա­ներ հայտ­նել են, թե ինչ կա-չկա աշ­խար­հում, եւ ին­չեր կա­րող են լի­նել:

Ա­ԼԻ­Ե­ՎԸ ԴԵՌ ՍՊԱ­ՍՈՒՄ Է

Ինչ վե­րա­բե­րվում է Ա­լի­ե­ւին, ա­պա այս նա­խազ­գու­շա­ցում­նե­րին նա փոր­ձեց պա­տաս­խա­նել բա­նակն ամ­րապն­դե­լու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով: Սա­կայն Հեյ­դա­րո­վիչն ու­նի նույն խնդի­րը, ինչն ու­ներ դեռ 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ին` Թուր­քի­ան պատ­րա՞ստ է հա­նուն Ադր­բե­ջա­նի, պան­թյուր­քիզ­մի, ՆԱ­ՏՕ-ի կամ չգի­տես ին­չի, կռվի մեջ մտնել ռուս­նե­րի հետ: Էր­դո­ղա­նը, ի­հար­կե, փոր­ձում է ի­րեն ա­մուր դիր­քե­րում ներ­կա­յաց­նել` ինչ ու­զեմ` կա­նեմ սկզբուն­քով: Բայց ա­հա Թուր­քի­ա­յի ներ­քին ի­րա­վի­ճա­կը գնա­լով մի­այն բար­դա­նում է, եւ ար­դեն ոչ մի­այն դրսի, այլ ներ­թուր­քա­կան փոր­ձա­գետ­ներն են մի­ա­բե­րան նշում, թե գա­լիք տա­րի վե­րընտր­վե­լու շան­սեր նա պար­զա­պես չու­նի: Կա ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի գնա­լու տար­բե­րա­կը, ո­րը թե­րեւս վե­րար­տադր­վե­լու մի­ակ տար­բե­րակն է: Բայց ան­գամ այդ դեպ­քում նրա շան­սե­րը հա­մար­վում են շատ փոքր: Կա­րե­լի է փոր­ձել հե­ղի­նա­կու­թյու­նը շտկել հաղ­թա­կան պա­տե­րազ­մով: Բայց ռուս­նե­րի դեմ, այն էլ` ներ­կա պո­տեն­ցիա­լի պա­րա­գա­յում Էր­դո­ղա­նը հա­զիվ թե հաղ­թա­կան պա­տե­րազ­մի հույս ու­նե­նա: Ընդ­հա­կա­ռա­կը, դա կա­րող է մին­չեւ վերջ պայ­թեց­նել տնտե­սու­թյու­նը, հենց որն էլ Էր­դո­ղա­նի ներ­կա թույլ դիր­քե­րի հի­մն­ական պատ­ճառն է:

Հաշ­վի առ­նե­լով, որ հենց սեփ­ա­կան դաշ­նա­կից Ֆրան­սի­ան օ­րերս «սա­պոն դրեց» թուր­քա­կան ծրագ­րի տակ, ո­րի հաշ­վին Էր­դո­ղա­նը դիր­քերն ամ­րապն­դե­լու հույ­սեր ու­ներ: Այս­պես, թե­եւ Ան­կա­րան հույս ու­ներ, որ կստանձ­նի ռուս-ուկրա­ի­նա­կան հար­ցում մո­նո­պոլ միջ­նոր­դի կար­գա­վի­ճակ, ո­րը լուրջ օ­գուտ­ներ է խոս­տա­նում, այդ թվում` ներ­թուր­քա­կան դիր­քե­րի կար­գա­վոր­ման ուղ­ղու­թյամբ, բայց ա­հա Փա­րի­զը նման միջ­նոր­դու­թյուն ստանձ­նե­լու ա­ռա­ջարկ ներ­կա­յաց­րեց նա­եւ Ի­րա­նին: Թեհ­րանն էլ, ի­հար­կե, չհա­պա­ղեց ա­ռի­թից օգտ­վել` ա­րա­գո­րեն արտ­գործ­նա­խա­րա­րին գոր­ծու­ղե­լով Մոս­վա: Ար­դյունքը, ի­հար­կե, ինչ­պես Ան­կա­րան, Թեհ­րա­նը եւս դեռ չու­նի. Ուկ­րա­ի­նա­յում դեռ հաշ­տու­թյան գոր­ծըն­թաց­ի ժա­մա­նա­կը չէ: Բայց երբ գա ժա­մա­նա­կը, ո­րը, կար­ծում ենք, սա­րե­րի հե­տե­ւում չէ, ա­պա հարց է, թե որ միջնոր­դին նա­խա­պատ­վու­թյուն կտա Մոսկ­վան, եւ դա էլ է ա­ռիթ, որ Էր­դո­ղա­նը հնա­րա­վո­րինս զերծ մնա ռուս­նե­րի հետ «քյալ­լա տա­լուց»:

Ար­դյուն­քում, Թուր­քի­ա­յի հետ Ա­լի­ե­ւի հույ­սե­րը պետք է որ գնա­լով մի­այն թու­լա­նան, ո­րի պա­րա­գա­յում Մոսկ­վա­յից նե­ղա­նա­լու ժա­մա­նա­կը չէ: Ընդ­հա­կա­ռա­կը, պետք է հնա­րա­վո­րինս սի­րա­շա­հել, որն էլ ար­տա­հայտ­վում է Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­թյու­նում Ադր­բե­ջա­նի կար­գա­վի­ճա­կը բարձ­րաց­նե­լու ա­ռա­ջար­կի տես­քով, ինչ­քան էլ որ դա ոչ ա­մե­րի­կա­հա­ճո քայլ է: Ու Նի­կոլն էլ, թե­րեւս, գործ­նա­կա­նում նա­եւ նույն նկա­տա­ռում­նե­րով ստիպ­ված է գնալ այդ նույն ճա­նա­պար­հով: Մին­չեւ որ աշ­նան վեր­ջե­րին պարզ կդառ­նա, թե ինչ դիր­քեր է ստանձ­նում Ռու­սաս­տանն աշ­խար­հում եւ,մաս­նա­վո­րա­պես` հա­րավ­կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում, ու ըստ այդմ էլ կո­րո­շեն, թե ինչ են ա­նե­լու Ար­ցա­խի եւ հայ-ադրբե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հար­ցով:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ