- 07/09/2022
Առնվազն մեկ «Պոսեյդոն» արդեն մարտական հերթապահություն է իրականացնում արեւմտյան ջրերում
1961 թվականի վերջին Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիր և այլախոհ ակադեմիկոս Սախարովը խորհրդային զինվորականներին առաջարկեց՝ պարզապես հսկա ալիքով Միացյալ Նահանգները լցրեք օվկիանոսը։ Դրա համար նա առաջարկեց ուղարկել սուպեր-տորպեդներով սուզանավերի ջոկատ Ամերիկայի ափեր, որոնք կկազմակերպեին մի շարք հզոր միջուկային պայթյուններ Միացյալ Նահանգների ափերի երկայնքով, որը հսկա ցունամի կառաջացներ՝ նավահանգիստների և քաղաքների հզոր ճառագայթային աղտոտման հետ միաժամանակ:
«Փոխծովակալ Ֆոմինը լսեց ինձ, բայց ցնցված էր նախագծի «մարդակերական» բնույթից: Նա ինձ հետ զրույցում նշեց, որ ռազմական նավաստիները սովոր են կռվել զինված թշնամու դեմ բաց ճակատամարտում, և որ հենց այդպիսի ջարդի մասին է մտածում, նրա համար զզվելի է: Ես ամաչում էի և այլևս ոչ մեկի հետ չեմ քննարկել իմ նախագիծը»,- գրել է Սախարովն իր հուշերում։
Այնուամենայնիվ, 21-րդ դարում իրավիճակը փոխվեց, և Ռուսաստանը ստեղծեց «Պոսեյդոն» անօդաչու ստորջրյա մեքենան, որը հագեցած էր ատոմային շարժիչով և կարող է կրել 100 մեգատոննայանոց գերհզոր մարտագլխիկ (երկու անգամ ավելի հզոր, քան խրուշչովյան «Ցար ռումբը»):
Պոսեյդոնի նպատակն է՝ հարվածել պոտենցիալ թշնամու ափին՝ «ոչնչացնելու թշնամու տնտեսական ենթակառուցվածքի կարևոր առափնյա տարրերը և երաշխավորված ահռելի վնաս հասցնել երկրի տարածքին՝ ստեղծելով ռադիոակտիվ աղտոտման և ցունամիի հսկայական գոտիներ:
Հետաքրքիր է, որ ՆԱՏՕ-ի երկրները որեւէ միջոց չունեն՝ արգելելու Պոսեյդոնի և նրա փոխադրող սուզանավերի շարժը։ Քանի դեռ չի ապացուցվել, որ այն կրում է միջուկային լիցք, անօդաչու թռչող սարքն ունի «անմեղ անցման» իրավունք, այն չի կարող կանգնեցվել կամ հարձակվել։ Գումարած, արձակման դեպքում «Պոսեյդոնը» ի զորու է, առանց ժամկետների սահմանափակման, շարժվել այն խորություններով եւ արագություներով, որ այն կանխելու միջոց անգամ հեռանկարային ռազմական նախագծերում պարզապես գոյություն չունի:
Եվ ահա, ըստ ռուսական աղբյուրների, ներկա պահին առնվազն մեկ «Պոսեյդոն» արդեն մարտական հերթապահություն է իրականացնում նախկին գործընկերների ափերի մոտ (ԱՄՆ կամ Եվրոպա): Ընդ որում, այդ թիվն արագորեն կավելանա: