• 07/09/2022

Ուկրաինայում պատերազմի հետևանքով Ռուսաստանը ոչինչ չի կորցրել և չի կորցնի. Պուտին

Ուկրաինայում պատերազմի հետևանքով Ռուսաստանը ոչինչ չի կորցրել և չի կորցնի. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա ներխուժումն անվանել է «հակառակորդի գործողություններին հայելային արձագանք»:

Ըստ նրա՝ Ուկրաինայում պատերազմի հետևանքով «Ռուսաստանը ոչինչ չի կորցրել, իսկ աշխարհի բևեռացումը միայն օգուտ է բերել դրան»:

«Մենք ոչինչ չենք կորցրել և ոչինչ չենք կորցնի, մեր գլխավոր ձեռքբերումը՝ ինքնիշխանության ամրապնդումն է։ Մենք ռազմական գործողությունների առումով ոչինչ չենք սկսել, ընդհակառակը՝ փորձում ենք վերջ տալ դրան»,-ասել է Պուտինը: