- 07/09/2022
Ադրբեջանը տրանսպորտային երթուղիներ կստանա Հայաստանի տարածքով. Փաշինյան
«Տարածաշրջանում հաղորդակցման ուղիների բացումը նոր հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասի տնտեսական զարգացման համար»:
Այս մասին Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանը տրանսպորտային երթուղիներ կստանա Հայաստանի տարածքով, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքով, և դա նշանակում է միջազգային առեւտրային ուղիների համար նոր հնարավորություններ:
«Այս գլոբալ ծրագրի իրականացումը շատ կարևոր է տարածաշրջանի պետությունների, ինչպես նաև Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Հեռավոր Արեւելքի երկրների համար»,-ընդգծել է Փաշինյանը: