- 07/09/2022
Լեհաստանում պատրաստվում են կռվել Ռուսաստանի հետ. Լեհաստանի պաշտպանության փոխնախարար
Լեհաստանում պատրաստվում են կռվել Ռուսաստանի հետ: Ամեն դեպքում, Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Օցեփը հայտարարել է առաջիկա 10 տարում Ռուսաստանի հետ պատերազմի բարձր ռիսկի մասին։
Լեհաստանի կառավարությունը առաջիկա 3-10 տարում Ռուսաստանի հետ պատերազմի վտանգը բարձր է գնահատում, ուստի ցանկանում է ավելացնել բանակի ֆինանսավորումը և վերազինել այն, ասել է պաշտպանության փոխնախարար Մարչին Օցեփը։
«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կավարտվի հակամարտությունը Ուկրաինայում, բայց մենք կարծում ենք, որ Ռուսաստանին այդքան տարիներ կպահանջվի դրա համար», – ասել է Լեհաստանի պաշտպանության նախարարության խոսնակը։
Օցեփն ընդգծել է, որ նշված ժամանակը պետք է օգտագործել երկրի զինված ուժերի հզորացման համար, ուստի Լեհաստանի իշխանությունները պետք է հնարավորինս արագ լուծեն բանակի ֆինանսավորման հարցը։