• 08/09/2022

Սեւաստոպոլի պետհամալսարանի պատվիրակությունը կհանդիպի Շարժման հետ

Սեւաստոպոլի պետհամալսարանի պատվիրակությունը  կհանդիպի  Շարժման հետ

Սեպտեմբերի  12-14-ը  Երեւանում է գտնվելու  Սեւաստոպոլի պետական համալսարանի պատվիրակությունը, համալսարանի ռեկտոր Վլադիմիր Նիչաեւի գլխավորությամբ: Պատվիրակությունը  Երեւան կժամանի «Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորում» հ/կ հրավերով (նախագահ` Զարուհի Բաբուխանյան): Նշենք, որ վերոհիշյալ հ/կ-ն հանդիսանում է «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության Շարժման» անդամ :

Նախատեսվում է, որ Սեւաստոպոլի պետհամալսարանի պատվիրակությունը  հանդիպումներ կունենա Հայաստանի գիտական եւ կրթական շրջանակների հետ, իսկ  սեպտմբերի 13-ին ժամը 15:00-ին տեղի է ունենալու պատվիրակության հանդիպում Շարժման  կրթության եւ գիտության հանձնաժողովի հետ (հանդիպման վայրը Կորյունի 19ա, 3-րդ հարկ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի գրասենյակում):