- 09/09/2022
Բալակլեյում շրջապատումից դուրս է եկել ռուսգվարդիայի համախմբված ստորաբաժանումը
Բալակլեյի մոտ ռուսական գվարդիայի համախմբված ստորաբաժանումը կարողացել է դուրս գալ շրջապատումից:
Ստորաբաժանումը կռվել են իրեն թվով շատ անգամ գերազանցող հակառակորդի դեմ, որը գրոհում էր հետևակի մարտական մեքենաների, տանկերի, զրահափոխադրիչների, զրահատեխնիկայի, հրետանու և հետևակի համակցված ուժերով: «Դժվարությամբ կռվով դուրս եկանք շրջապատից։ Ցավոք, Սամարայի ՕՄՕՆ-ը կորցրել է իր աշխատակիցներից մեկին, կան նաև վիրավորներ, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Եթե մեզ հնարավորություն տրվի պատմելու նրա (զոհի) մասին, անպայման կանենք»,- պատմել է մարտիկներից մեկը: