• 09/09/2022

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ընկերության դեմ՝ Ռուսաստան «անօդաչու թռչող սարքեր ուղարկելու համար»

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ընկերության դեմ՝ Ռուսաստան «անօդաչու թռչող սարքեր ուղարկելու համար»

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել իրանական բեռնատար ավիաընկերության դեմ, որը, իբր, զբաղվում է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարմամբ:

Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։

«Թեհրանի «Safiran Airport Services» ընկերության նկատմամբ սահմանափակումներ են մտցվել «Ուկրաինայի դեմ պատերազմի համար իրանական անօդաչու թռչող սարքերի Ռուսաստան ուղարկելուն մասնակցելու հետ կապված»,-ասվում է փաստաթղթում։