• 09/09/2022

Եղիսաբեթ II թագուհու մասին պատմող «Թագը» սերիալի արտադրությունը կդադարեցվի

Եղիսաբեթ II թագուհու մասին պատմող «Թագը» սերիալի արտադրությունը կդադարեցվի

Եղիսաբեթ II թագուհու մասին պատմող «Թագը» դրամատիկ սերիալի վեցերորդ սեզոնի նկարահանումները կդադարեցվեն թագուհու մահվան պատճառով։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Բրիտանացի միապետը մահացել է Netflix շոուի հինգերորդ սեզոնի պրեմիերայի նախաշեմին, որը տեղի կունենա նոյեմբերին։ Սերիալում հանդես է գալիս նոր դերասանական կազմ: Իմելդա Սթոնթոնը մարմնավորում է Եղիսաբեթ թագուհուն, արքայազն Ֆիլիպին՝ Ջոնաթան Փրայսը, արքայազն Չարլզին՝ Դոմինիկ Ուեսթը, իսկ արքայադուստր Դիանային՝ Էլիզաբեթ Դեբիցկին։ Օլիվիա Ուիլյամսը նկարահանվել է Կամիլա Փարքեր Բոուլզի դերում, իսկ Ջոնի Լի Միլլերը հանդես կգա վարչապետ Ջոն Մեյջորի դերում։

Թեև մանրամասներ չեն հրապարակվել, հավանական է, որ նոր դրվագներում կկենտրոնանան 1990-ականների և 1997-ին արքայադուստր Դիանայի մահվան վրա: Եղիսաբեթ II-ը հրապարակավ չի խոսել «Թագի» մասին։