• 11/09/2022

Ուկրաինայի կորուստները 5 օրվա ընթացքում կազմել են 12 հազար մարդ

Ուկրաինայի կորուստները 5 օրվա ընթացքում կազմել են 12 հազար մարդ

Նիկոլաև-Կրիվոյ Ռոգ և Խարկով ուղղություններում սեպտեմբերի 6-ից 10-ը Կիևի ռեժիմի կորուստները կազմել են ավելի քան 4000 սպանված և ավելի քան 8000 վիրավոր։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, հրթիռային զորքերը և հրետանին ճշգրիտ հարվածներ են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին և պահեստայիններին Խարկովի մարզում: Հարվածների արդյունքում խողվել է 14-րդ և 92-րդ մեխանիզացված ստորաբաժանումների կենդանի ուժն ու զինտեխնիկան։ Հակառակորդի կորուստները կազմել են ավելի քան 200 զինծառայող և ավելի քան 20 միավոր զինտեխնիկա։

Բացի այդ, օրվա ընթացքում կենտրոնացված կրակային հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին՝ Խարկովի մարզի Պրիստին, Բոլդիրևկա, Սինիխա, Բելոե, Կոմարովկա, Գորոխովատկա, Կուպյանսկ, Սենկովո և Պոդվիսոկոյե բնակավայրերում: Ոչնչացվել է ավելի քան 250 ուկրաինացի զինծառայող, 12 զրահամեքենա, երեք դաշտային հրետանի, մեկ բազմակի հրթիռային կայանք և 17 մեքենա։

Նիկոլաև-Կրիվի Ռիհ ուղղությամբ ՌԴ օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության հրթիռային հարվածները ոչնչացրել են Ուկրաինայի Զինված ուժերի 36-րդ ծովային բրիգադի ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման կետը Նիկոլաևի շրջանում։ Հակառակորդի կորուստները կազմել են ավելի քան 100 զինծառայող, ինչպես նաև 15 մեքենա և զրահամեքենա։

Ընդհանուր առմամբ, միայն այս երկու ուղղություններով սեպտեմբերի 6-ից սեպտեմբերի 10-ը Կիևի ռեժիմի կորուստները կազմել են ավելի քան 4000 սպանված և ավելի քան 8000 վիրավոր։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…