• 13/09/2022

«Երկու կողմերին» զսպվածության կոչեր հղելու «անատամ» հայտարարությունների ժամանակը չէ. Կալյուրանդը դատապարտել է ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիան

«Երկու կողմերին» զսպվածության կոչեր հղելու «անատամ» հայտարարությունների ժամանակը չէ. Կալյուրանդը դատապարտել է ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիան

վրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումների փաստի առնչությամբ։

«Ես խստորոն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից նախորդ գիշերվա լայնածավալ ռազմական հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բազմաթիվ թիրախների դեմ։ Տեղեկություններ կան ինտենսիվ հրետակոծությունների և անօդաչու թռչող սարքերով հարձակումների մասին, որոնք թիրախավորել են Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի հայկական բնակավայրերը՝ պատճառ դառնալով դեռևս անհայտ թվով զոհերի»,-նշել է Կալյուրանդը՝ ընդգծելով, որ այս նոր ագրեսիան շարունակությունն է մարտին և օգոստոսին Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, որոնց ժամանակ ադրբեջանական կողմն օգտվել էր ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված համաշխարհային և տարածաշրջանային իրադրությունից։

«Կոչ եմ անում միջազգային հանրությանն ու մասնավորապես Եվրամիությանը հստակորեն կերպով պատասխանել այս անընդունելի ուժի կիրառմանը։ Սա «երկու կողմերին» զսպվածության կոչեր հղելու «անատամ» հայտարարությունների ժամանակը չէ։ Ընդամենը երկու շաբաթ առաջ էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը Բրյուսելում համաձայնության եկան՝ մեկ ամսվա ընթացքում սկսելու աշխատել խաղաղության համաձայնագրի տեքստի վրա։ Կոչ եմ անում Բաքվին չվատնել այս պատմական հնարավորությունը և առանց հապաղման վերադառնալ բանակցային սեղան»,- հայտարարել է Կալյուրանդը։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…