• 13/09/2022

Պուտինը կարևոր հայտարարություն է արել ԱՄՆ-ի մասին. Global Times

Պուտինը կարևոր հայտարարություն է արել ԱՄՆ-ի մասին. Global Times

Արևելյան տնտեսական ֆորումում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել շրջադարձային ելույթով, գրում է չինական Global Times թերթի սյունակագիր Վան Վենգը։
«Ելույթի էությունն այն էր, որ համաշխարհային քաղաքականության մեջ ԱՄՆ-ի գերիշխանությունը թուլանում է, և ոչ մի երկիր չի կարող մեկուսացնել Ռուսաստանին»,- ընդգծել է հեղինակը։

Ըստ Վանի՝ Արևմուտքն իսկապես կորցրել է իր նախկին տնտեսական և քաղաքական նշանակությունը մնացած աշխարհի համար։ Հեռավոր Արևելքում ձևավորվում է ամենամեծ արդյունաբերական և արտադրական գոտին, ինչպես նաև կառուցվել է Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի միջև աշխատանքի անդրսահմանային բաժանման միջազգային մոդելը։ «Առաջիկա երկու տասնամյակների ընթացքում մենք կտեսնենք պատմության մեջ հարստության ամենամեծ փոխանցումը Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերից Հեռավոր Արևելք, որտեղ ստեղծվում են հազարավոր կառավարման և վստահության ընկերություններ», – կանխատեսել է նա:

Դիտորդը համոզված է, որ Մոսկվան նույնպես կարագացնի ասիական երկրների հետ մերձեցման գործընթացը։ Միևնույն ժամանակ, նրա դեմ կիրառվող պատժամիջոցները չեն վնասի նրան, այլ կստեղծեն նոր Ռուսաստան՝ ինտեգրված Արևելքին, եզրափակել է Վանգը։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…