- 13/09/2022
ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը
ՌԴ ՊՆ-ն, հայ-ադրբեջանական բախումների ֆոնին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ օրվա ընթացքում չեն արձանագրվել, ասվում է ՌԴ ՊՆ ռուս խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում։
«Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
«Մարդակերտի և Շուշիի շրջաններում երկու երթուղիներով պարեկություն է իրականացվել։ Շուշիում շրջանում ուղեկցվել են Ադրբեջանի Հանրապետության չորս ավտոշարասյուններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։