- 14/09/2022
Հայաստանի հետ մեր բանակցությունները չեն շարունակվի առանց Ադրբեջանի. Թուրքիան նախապայման դրեց
Անկարան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների բնականոնացման ուղղությամբ երկկողմ բանակցությունները, բայց մենք նաև հասկացրել ենք, որ դրանք չենք շարունակի առանց Ադրբեջանի:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացման գործընթացը:
Բացի այդ, նա հայկական կողմին մեղադրել է սահմանային սադրանքներ իրականացնելու մեջ: