• 14/09/2022

Ինչո՞ւ Նիկոլը «թռավ» ՇՀԿ գագաթնաժողովից

Ինչո՞ւ Նիկոլը «թռավ» ՇՀԿ գագաթնաժողովից

Ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի Հանրապետության վարչապետը չի մասնակցելու Սամարղանդում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին:

Այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել են ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու իրենց մտադրությունը: Այնտեղ են լինելու նաեւ Պուտինն ու Էրդողանը, այսինքն, սա ներկա բախումները կանգնեցնելու ռեալ շանս է: Ու պարզ հարց է ծագում` ինչո՞ւ է Նիկոլն այդ շանսից հրաժարվում:

Կարելի է մտածել, որ այնտեղ կարող են ներկայացնել ինչ-որ փաստաթուղթ, որը նա ստիպված կլինի ստորագրել:

Կարելի է մտածել նաեւ, որ Սամարղանդում իրոք կա այս բախումները կանգնեցնելու ռեալ շանս, որից Նիկոլը «չգիտես ինչու» հրաժարվում է: Այնպես, ինչպես որ շանսեր կային 44-օրյա պատերազմի ժամանակ, որոնք օգտագործելուց Նիկոլը հրաժարվեց:

Թե՞ կա մի այլ պատճառ. կտեսնենք: Հա, կարելի է նաեւ մտածել, թե բունկերներում ծվարած ինչպե՞ս է գնալու ՇՀԿ: Սակայն չմոռանանք, որ չգնալու մասին հայտարարվեց մինչ բունկեր գնալը, այսիննք, որոշումը կայացվել է մինչ ժողովրդական մեծ մասսա հավաքվելը:

Ամեն դեպքում, երբ մինչ այդ ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ Նիկոլն ու Ալիևը հաստատել են Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու մտադրությունը, ապա դա նշանակում է, որ դիվանագիտական խողովակներով նման նախնական պայմանավորվածություն եղել է, համենայնդեպս, հայտարարության պահի ՌԴ ԱԳՆ-ին այլ բան չեն հայտնել։ Այսինքն, որ չմեկնելու որոշում կայացել է դրանից հետո, այսպես ասած` վերջին պահին: Դա էլ ռեալ կլիներ, եթե այդ ընթացքում ստացվեր ինչ-որ տեղեկություն, որը կփոխեր պլանները: Դա, մի կողմից, կարող է խոսել Նիկոլի դեմ ինչ-որ փաստաթուղթ դնելու տարբերակի օգտին: Բայց նաեւ, որ նրան արեւմտյան ուղղությունից հուշել են, թե ավելի լավ է` չգնաս: Բայց այդ դեպքում կարող են մյուս կողմից եւս մեկ անգամ հուշել` ավելի լավ է, որ գաս, եւ այս որոշումը դեռ հնարավոր է, որ փոխվի:

Կարճ ասած, նման է նրան, որ այստեղ է վերջին օրերի իրադարձություններն ավելի լավ պատկերացնելու բանալին:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…