• 15/09/2022

ՀԱՊԿ որոշ դաշնակիցներ այն չեն, ինչ ներկայանում են. Ղազախստանն ու Ղրղզստանը Հայաստանի կողքին չեն

ՀԱՊԿ որոշ դաշնակիցներ այն չեն, ինչ ներկայանում են. Ղազախստանն ու Ղրղզստանը Հայաստանի կողքին չեն

Ռուսական մի շարք հեղինակավոր տելեգրամյան ալիքներ ներկայացրել են քաղաքագետ Լյուբով Ստեպուշովայի ուշագրավ գնահատականը ՀԱՊԿ-ում տիրով վիճակի մասին.
«Այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ՀԱՊԿ-ի օգնությանը, երեքշաբթի կազմակերպության գաղտնի խորհրդակցության ժամանակ որոշվեց պատվիրակություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման՝ «իրավիճակը վերլուծելու համար»։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։

Բայց միևնույն ժամանակ Ղազախստանն ու Ղրղզստանը մաս են կազմում մեկ այլ կազմակերպության՝ Թյուրքական պետություններին (UTG), որը ղեկավարվում է Թուրքիայի կողմից: Այս կազմակերպությունը սեպտեմբերի 12-ին հայտարարություն է տարածել, որ դատապարտում է «Հայաստանի սադրանքները» Ադրբեջանի դեմ։

Այսպիսով, Նուր-Սուլթանի ու Բիշքեկի հարցով ամեն ինչ պարզ է. ինչո՞ւ են նրանք ձևացնում, թե այլ բան պետք է պարզաբանել։ Իսկ Մոսկվայի համար պետք է պարզ լինի, որ Հայաստան ՀԱՊԿ կոնտինգենտի գործուղման հարցը լուծվել է բացասաբար, քանի որ դրա համար անհրաժեշտ է ՀԱՊԿ երկրների կոնսենսուս։

Իհարկե, Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանը երկկողմանի համաձայնագիր ունեն միմյանց աջակցելու մասին, իհարկե, դրանով պետք է առաջնորդվենք։ Եվ նաև ամենաբարձր մակարդակով խնդրել Ղազախստանին և Ղրղզստանին` կատարել իրենց ռազմավարական ընտրությունը։

Այս պետությունների ղեկավարները՝ Կոսիմ-Ժոմարտ Տոկաևը և Սադիր Ժապարովը, պետք է վստահ լինեն, որ Ռուսաստանի ղեկավարությունը չի փրկի իրենց հաջորդ «նարնջագույն հեղափոխություններից»»։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…