• 15/09/2022

Ռուսական աղբյուրների սպասելիքները հայ-ադրբեջանական ներկա վիճակից

Ռուսական աղբյուրների սպասելիքները հայ-ադրբեջանական ներկա վիճակից

Ռուսական մի շարք հեղինակավոր աղբյուրներ կարծում են, որ Ադրբեջանն ու Հայաստանը պատմական իրադարձությունների նախաշեմին են: Նաեւ, որ իրադարձությունները կունենան նման ընթացք.

«- ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին ռազմական օգնություն չի լինելու Ղազախստանի ու Ղրղզստանի պատճառով: ՌԴ-ն այդ դեպքում, եթե կարիք լինի, ստիպված կլինի գործել ըստ Հայաստանի հետ ռազմական պայմանագրի, բայց նաեւ գիտակցելով, որ Ղազախստանի ու Ղրղզստանի նման քայլը դառնում է մեծ ական` ՀԱՊԿ-ի տակ դրված:

– Փաշինյանն ասաց, որ պատրաստ է ընդունել, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Նա դա արտահայտեց ճշմարիտ խորամանկ խոսքերով, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել, նույնիսկ եթե սրա համար իրեն տապալեն կամ պայթեցնեն։

– Բողոքի զանգվածային ալիք Երևանում, որտեղ վրդովված մարդիկ դուրս եկան փողոց՝ ընդդեմ Արցախի հանձնման և իշխանությունների դավաճան քաղաքականության։ Բաքվում դրանից հետո զանգվածային ցնծում `, որ խաղաղության պայմանագիր է ստորագրվելու, և Հայաստանը ընդունում է, որ Ղարաբաղը Ադրբեջան է։

– Փոխարենը, Փաշինյանը փախավ կառավարության շենքից: Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում մարդիկ կոչ են անում շրջել օտարերկրյա դեսպանատներով՝ արգելափակելով դրանք՝ պարզելու, թե սոցիալական ցանցերում արդարացումներ անող Փաշինյանը որ բունկերում է թաքնվել։

– Փաշինյանն ասաց, որ դեռ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել։ Բայց բոլորը, այդ թվում` Մոսկվան է հասկանում, որ իշխանության մնալու դեպքում նա կստորագրի այդ փաստաթուղթը, որը խնդիրներ առաջ կբերի նաեւ Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսական զորախմբի համար։ Այսպիսով, ՌԴ-ն այլեւս չի կարող աչք փակել Փաշինյանի, Ալիեւի, անուղղակիորեն էլ` Ղազախստանի վրա, իսկ ահա Արեւմուտքը կփորձի Փաշինյանի պահել` այդ փաստաթուղթը ստորագրելու համար: Ու այստեղ մեծ խոսք ունի ասելու փոխոց դուրս եկած հայ ժողովուրդը»:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…