Ինչո՞ւ Նիկոլը «թռավ» ՇՀԿ-ի գագաթաժողովից

Ինչո՞ւ Նիկոլը «թռավ» ՇՀԿ-ի գագաթաժողովից

Ի­հար­կե, Հա­յաս­տա­նի այս սրա­ցում­նե­րի (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=236469&l=am), ա­վե­լին՝ մեր երկ­րի հե­տա­գա ճա­կա­տագ­րի հետ կապ­ված շատ հար­ցե­րի պա­տաս­խա­նը պետք է սպա­սել Սա­մար­ղան­դից, որ­տեղ ե­րեկ մեկ­նար­կեց Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­թյան (ՇՀԿ) ան­դամ պե­տու­թյուն­նե­րի գա­գա­թա­ժո­ղո­վը: Դրա կա­րե­ւո­րու­թյան մա­սին է վկա­յում փաս­տը, որ մաս­նակ­ցե­լու է Պու­տի­նը, ով ե­րեք տա­րի այդ նիս­տե­րին չէր գնում: Ա­պա նա­խա­գահ Սին, որ եր­կու տա­րի՝ պան­դե­մի­ա­յից ի վեր ոտ­քը Չի­նաս­տա­նից դուրս չի դրել, եւ այլն: Վեր­ջա­պես, կա­յին խո­սակ­ցու­թյուն­ներ, որ այս գա­գա­թա­ժո­ղո­վը ՇՀԿ-ին կա­րող է վե­րա­ծել հա­կա­ՆԱ­ՏՕ-ի, կամ նույ­նիսկ՝ նոր ՄԱԿ-ի (ՇՀԿ-ն այս պա­հին էլ նե­րա­ռում է աշ­խար­հի բնակ­չու­թյան հա­մա­րյա կե­սին, եւ այդ թի­վը մի­այն կա­վե­լա­նա): Կարճ ա­սած, սա մի մի­ջո­ցա­ռում է, ո­րը, ինչ­պես ար­դեն նշե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, լրջո­րեն մտա­հո­գել է Վա­շինգ­տո­նին, փոր­ձում էր այն ա­մեն կերպ կան­խել, բայց այդ­պես էլ չստաց­վեց:

Թե ինչ ար­դյու­նա­վե­տու­թյուն կու­նե­նա ՇՀԿ-ի այս գա­գա­թա­ժո­ղո­վը, ի­հար­կե, ա­վե­լի պարզ ցույց կտա ե­րեկ­վա եւ այ­սօր­վա աշ­խա­տանք­նե­րը: Բայց մինչ դրան հաս­նե­լը՝ նկա­տենք, որ մաս­նա­վո­րա­պես Հա­յաս­տա­նի հետ կապ­ված ու­շագ­րավ զար­գա­ցում­ներ են սպաս­վում: Նկա­տեք, թե­րեւս մաս­նա­վո­րա­պես դրա­նով պայ­մա­նա­վոր­ված է, որ սահ­մա­նա­յին բա­խում­նե­րը նա­խօ­րե­ից գրե­թե կանգ են ա­ռել, թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով, որ Սա­մար­ղան­դում է Ա­լի­ե­ւը, նա­եւ՝ Էր­դո­ղա­նը, ով­քեր հան­դի­պե­լու են Պու­տի­նի հետ:

Եվ ա­հա այս ֆո­նին ա­ռա­ջին ու­շագ­րավ դրվա­գը: Նախ­նա­կան տվյալ­նե­րով, Սա­մար­ղանդ պետք է մեկ­ներ նա­եւ Նի­կո­լը: Նախ, ՇՀԿ-ի օ­րա­կար­գում է Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի կար­գա­վի­ճա­կի փո­փո­խու­թյան հար­ցը, ո­րը են­թադ­րում է եր­կու երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը: Հա­կա­ռակ դեպ­քում ցնցող պատ­կեր կստաց­վի, որ ՌԴ-ի, Չի­նաս­տա­նի, Հնդկաս­տա­նի ղե­կա­վար­նե­րը  քննար­կեն նման փոք­րիկ պետու­թյուն­նե­րի հար­ցը, իսկ դրանց ղե­կա­վար­նե­րը չբա­րե­հա­ճեն մաս­նակ­ցել դրան:

Բայց ա­հա, որ­քան էլ տա­րօ­րի­նակ է, թե­եւ ան­գամ նա­խօ­րե­ին ե­ղավ ՌԴ ԱԳՆ-ի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե՝ Նի­կոլն ու Ա­լի­ե­ւը կմեկ­նեն Սա­մար­ղանդ, սա­կայն քիչ անց հե­տե­ւեց  ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ար­ձա­գան­քը, թե չէ, Նի­կո­լը չի գա­լու: Բա­ցատ­րու­թյու­նը սա էր՝ «ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված»: Սա­կայն դա առն­վազն տա­րօ­րի­նակ է. ե­թե «ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը» պա­տե­րազմն է, ու Ա­լի­ե­ւը մեկ­նում է, ա­պա Նի­կո­լի չգնա­լը այդ­պես բա­ցատ­րե­լը նման է պատր­վա­կի:

Ա­վե­լին, «ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը» Նի­կո­լին պետք է պար­տադ­րեր՝ գնալ: Օ­րի­նակ, Զե­լենս­կին ա­ռի­թը բաց չի թող­նում, որ ինչ-որ մի­ջո­ցառման մաս­նակ­ցի, ժա­մե­րով խո­սի ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մից, եւ դա, ի­հար­կե, շատ ճիշտ է: Իսկ Նի­կո­լին ինչ է, լսա­րան պետք չէ՞: Այն էլ մի լսա­րան, ո­րը նե­րա­ռում է աշ­խար­հի կե­սը: Գու­մա­րած, երբ այն­տեղ են ՌԴ-ի, Չի­նաս­տա­նի, Հնդկաս­տա­նի նա­խա­գահ­նե­րը, ո­րոնց հա­մար կով­կա­սյան սրա­ցում­նե­րը լուրջ խնդիր են: Նա­եւ այն­տեղ են այդ սրա­ցում­ներն ա­ռաջ տա­նող Էր­դո­ղանն ու Ա­լի­ե­ւը, ա­պա այդ հար­թա­կը ներ­կա բա­խում­նե­րը կանգ­նեց­նե­լու  ռե­ալ հար­թակ է: Ու պարզ հարց է ծա­գում` ին­չո՞ւ է Նի­կոլն այդ շան­սից հրա­ժար­վում:

Կա­րե­լի է մտա­ծել, որ այն­տեղ կա­րող են ներ­կա­յաց­նել ինչ-որ փաս­տա­թուղթ, ո­րը նա ստիպ­ված կլի­նի ստո­րագ­րել: Բայց սա քիչ հա­վա­նա­կան է. «Եռա­կողմ ձե­ւա­չա­փի» շրջա­նակ­նե­րում ո­րե­ւէ փաս­տա­թուղթ գո­յու­թյուն չու­նի:

Բայց գանք մյուս կող­մից. Սա­մար­ղան­դում, կրկնենք, ի­րոք կա այս բա­խում­նե­րը կանգ­նեց­նե­լու ռե­ալ շանս: Ա­նա­լո­գով, նման շան­սեր կա­յին նա­եւ 44-օրյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, ո­րոնք օգ­տա­գոր­ծե­լուց Նի­կո­լը հրա­ժար­վեց: Ինչ է, այս դեպ­քում եւս պետք է մտա­ծել, որ է­լի՞ նույն խա­ղի մեջ է: Ինչ է, ա­րեւմ­տյան ուղ­ղու­թյու­նից հու­շել են, թե ա­վե­լի լավ է` չգնա՞ս: Հնա­րա­վոր տար­բե­րակ է, նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ ներ­կա բա­խում­նե­րը կանգ­նեց­նե­լը  ա­մե­րի­կա­ցի­նե­րին  կզրկի «երկրորդ ճա­կա­տից»: Մի­եւ­նույն ժա­մա­նակ, Սա­մար­ղան­դում Նի­կո­լը պետք է նա­եւ շատ ա­վե­լի հստակ իր տե­սա­կետ­նե­րը հայտ­ներ, թե ին­չի՞ց սկսվեց այս հեր­թա­կան բա­խու­մը, ո՞վ հրահ­րեց, ին­չո՞ւ: Այդ­պես, կգնան-կհաս­նեն նա­եւ Բրյու­սե­լին, թե բան պայ­մա­նա­վոր­վե՞լ եք, ե­թե ա­յո, ին­չո՞ւ, կամ ին­չո՞ւ պայ­մա­նա­վոր­վածդ չես ա­նում: Մի խոս­քով, լուրջ քննար­կում­ներ, ո­րոնց տա­կից դեռ դուրս գալ է պետք…

Կա նա­եւ տար­բե­րակ, որ ներ­քին լա­րում­նե­րով պայ­մա­նա­վոր­ված է, որ Նի­կո­լը չգնաց: Մի­գու­ցե վա­խե­նում էր, որ ե­թե ոտ­քը երկ­րից դուրս դնի, ի­րեն պաշ­տո­նից կհա­նե՞ն: Սա էլ է տար­բե­րակ, թե­եւ այն պա­հին, որ հայ­տա­րա­րեց  չգնա­լու մա­սին, դեռ ծայ­րա­հեղ սրա­ցում­ներ չկա­յին:

Փո­խա­րե­նը, Սա­մար­ղան­դում Հա­յաս­տա­նի թե­ման, մի­եւ­նույնն է, կքննարկ­վի. այ­սօր, ըստ նախ­նա­կան պլա­նի, Պու­տի­նը կհան­դի­պի Էր­դո­ղա­նի եւ Ա­լի­ե­ւի հետ: Մի­այն թե այս դեպ­քում Հա­յաս­տա­նի կար­ծի­քը ներ­կա­յաց­նող պար­զա­պես չի լի­նի: Չնա­յած, որ ներ­կա­յաց­նող լի­ներ, դա ինչ-որ բան կփո­խե՞ր…

Ինչ վե­րա­բե­րում է բուն գա­գա­թա­ժո­ղո­վին, ա­պա ՇՀԿ պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի խորհր­դի նեղ եւ ընդ­լայն­ված կազ­մով նիստն այ­սօր է, եւ ամ­բող­ջա­կան գնա­հա­տում­նե­րի հա­մար ա­վե­լի ճիշտ է սպա­սել դրա ար­դյունք­նե­րին: Ար­դյունք­ներ, ո­րոնք կա­րող են դա­րա­կազ­միկ լի­նել աշ­խար­հի մասշ­տա­բով:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ