Այդպես էլ հասկանալի չդարձավ Արցախի իշխանությունների ուզածը

Այդպես էլ հասկանալի չդարձավ Արցախի իշխանությունների ուզածը

Վեր­ջին օ­րե­րի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ֆո­նին այդ­պես էլ անհս­տակ մնաց, թե ինչ է մտա­ծում պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կեր­տը, թե­եւ տար­բեր հայ­տա­րա­րու­թյուն­ներ այն­տե­ղից ե­կան:

Այս­պես, Նի­կո­լի հայտ­նի հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո նախ հայտն­վեց Ար­ցա­խի ԱԳ նա­խա­րար Դա­վիթ Բա­բա­յա­նի ֆեյս­բու­քյան գրա­ռու­մը` «Արցա­խը եր­բեք չի լի­նի Ադր­բե­ջա­նի կազ­մում՝ ան­կախ նրա­նից, թե ով եւ ինչ­պես դա ցան­կա­նում»: Տրա­մա­բա­նո­րեն, ե­թե նման ար­ձա­գանք կա, ու­րեմն պետք է, որ Բա­բա­յա­նին գո­նե մտա­հո­գած լի­ներ Նի­կո­լի հայ­տա­րա­րու­թյու­նը:

Գրե­թե զու­գա­հեռ նման մտա­հո­գու­թյուն լսվեց նա­եւ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նից. «…Ար­ցա­խը չի կա­րող եւ չպետք է լի­նի Ադր­բե­ջա­նի կազ­մում, քա­նի որ, նախ, Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն է ո­րո­շում իր սե­փա­կան ճա­կա­տա­գի­րը սե­փա­կան հայ­րե­նի­քում, եւ, երկ­րորդ, մենք ցե­ղաս­պա­նու­թյան ու հայ­րե­նազրկ­ման են­թար­կե­լու ժո­ղո­վուրդ չու­նենք: Մենք բազ­միցս հայ­տա­րա­րել ենք ու հի­մա էլ վե­րա­հաս­տա­տում ենք, որ մեզ հա­մար ա­նըն­դու­նե­լի են բո­լոր այն փաս­տաթղ­թե­րը, ո­րոնք կա­րող են Ար­ցա­խը ճա­նա­չել Ադր­բե­ջա­նի կազ­մում»: Սա պարզ ակ­նարկ է, որ ե­թե Նի­կո­լը հան­կարծ նման բան ըն­դու­նի, Ար­ցա­խը դա մեր­ժե­լու է: Իսկ դրա են­թա­տեքս­տում այն կաս­կածն է նկատ­վում, որ փաս­տա­թուղթ կա եւ կա­րող է ստո­րագր­վել: Կամ գո­նե, որ Ա­րա­յի­կը տե­ղյակ չէ` կա՞ փաս­տա­թուղթ, թե` ոչ: Կա­րող է նա­եւ այս­պես. տե­ղյակ է, եւ ել­նե­լով ԱԺ-ում Նի­կո­լի ա­սա­ծից, ո­րո­շել է, որ ե­կել է բաց խա­ղա­լու ժա­մա­նա­կը:

Զա­վեշ­տի է նման, բայց ըն­դա­մե­նը մեկ-երկու ժամ անց Ա­րա­յի­կի մո­տի կաս­կած­նե­րը փոխ­վե­ցին վստա­հու­թյան, որ ա­մեն բան լավ է: «Արցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը ֆեյս­բու­քյան գրա­ռում է ա­րել, ո­րում աս­վում է. «ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մա­ձայն` նրանց կող­մից ստո­րագր­վե­լիք՝ Ար­ցա­խին առնչ­վող ցան­կա­ցած փաս­տաթղ­թում ան­պայ­ման պետք է հաշ­վի առն­վեն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ժո­ղովր­դի շա­հերն ու կար­ծի­քը: Հա­վե­լեմ՝ ա­ռ այ­սօր այդ հա­մա­տեքս­տում ո­րև­է փաս­տաթղ­թի նա­խա­գիծ ան­գամ առ­կա չէ»: Ու սրա­նից հե­տո ա­վե­լաց­նում է, թե բո­լոր գոր­ծըն­թաց­նե­րից տե­ղյակ է: Լավ, բա այդ դեպ­քում ին­չո՞ւ է­ին ինքն ու Բա­բա­յանն այդ­պես ի­րար խառն­վել, երբ «լյոխ լյավ ա»:

Կամ, ին­չո՞ւ դրա­նից հե­տո Ա­րա­յի­կը շտա­պեց Ե­րե­ւան, որ­տեղ նրա «պա­տին» եւ մաս­նակ­ցու­թյամբ ԱԽ նիստ ե­ղավ: Ու սրա­նից հե­տո Ա­րա­յի­կը նո­րից Facebook-ի իր է­ջում գրեց. «Ցան­կա­նում եմ մեկ ան­գամ եւս ար­ձա­նագ­րել, որ այս փու­լում Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հետ կապ­ված ո­րե­ւէ փաս­տա­թուղթ չի քննարկ­վում…»:

Նկա­տենք, ան­գամ պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նը նման բան մի­ան­շա­նակ չի ա­սում: Այս­տեղ մեկ հայ­տա­րա­րում են, թե պատ­րաստ են փաս­տա­թուղթ ստո­րագ­րել, ա­պա, որ հանձ­նա­րա­րել են պատ­րաս­տել, վեր­ջա­պես, որ նման ոչ մի բան չկա: Փո­խա­րե­նը, Ա­րա­յի­կի ա­սա­ծին շատ ա­վե­լի հա­մա­պա­տաս­խան են Ա­լի­ե­ւի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը. հենց Հեյ­դա­րո­վիչն է մի­ան­շա­նակ պնդում, որ Ղա­րա­բա­ղի հարցն իր հա­մար քննարկ­ման են­թա­կա չէ, ըստ այդմ, «Արցա­խի կար­գա­վի­ճա­կի հետ կապ­ված ո­րե­ւէ փաս­տա­թուղթ» ոչ մի­այն չկա, այլ նա­եւ չի կա­րող լի­նել: Չնա­յած կոնկ­րետ Ար­ցա­խի մա­սին նա­խօ­րե­ին նա­եւ Նի­կո­լը չէր խո­սում: Նա պար­զա­պես հայ­տա­րա­րեց 29,800 քկմ տա­րած­քով «խա­ղաղ եւ անվ­տանգ» Հա­յաս­տա­նի մա­սին, ո­րը, մի­ան­շա­նակ, ոչ մի կերպ չի կա­րող կապ­վել Ար­ցա­խի եւ նրա կար­գա­վի­ճա­կի հետ:

Վեր­ջա­պես, խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի նա­խագ­ծի մա­սին պաշ­տո­նա­պես խո­սեց նա­եւ ՌԴ ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցի­չը, բայց նա­եւ ընդգ­ծե­լով, որ դրա հիմ­քը ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ններն են: Իսկ այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը մեկ բան են են­թադ­րում` Արցախում ռու­սա­կան բա­նակն է վե­րահս­կում, իսկ հա­կա­մար­տու­թյան ընդ­հա­նուր լու­ծու­մը մնա­լու է ա­պա­գա­յին: Այ­սինքն` այս դեպ­քում եւս կար­գա­վի­ճա­կի ո­րե­ւէ հարց չկա:

Այս­պի­սով, Ա­րա­յի­կը ձե­ւա­կա­նո­րեն ճիշտ է, որ հայ­տա­րա­րում է, թե կար­գա­վի­ճակ չի քննարկ­վում: Սա­կայն «ձե­ւա­կա­նու­թյու­նը փոր չի կշտաց­նի», եւ ի­րա­կա­նում ակն­հայտ է, որ այդ բո­լոր սցե­նար­նե­րի խոր­քում հենց կար­գա­վի­ճա­կի հարցն է դրված: Բրյու­սե­լում օ­րա­կար­գում է Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը ճա­նա­չե­լու թե­ման, ո­րը են­թադ­րում է Ար­ցա­խը` Ադր­բե­ջա­նի կազ­մում: Ռուս­նե­րը, երբ հիմ­քում դնում են ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, դա Ար­ցա­խի` ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյան կար­գա­վի­ճակ է են­թադ­րում: Նի­կոլն էլ փոր­ձում է այդ եր­կու սցե­նար­նե­րի մեջ լո­ղալ, բայց ար­դեն խեղդ­վո­ղի վի­ճա­կում է:

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում Ա­րա­յի­կից այլ բան է պա­հանջ­վում, ոչ թե կար­գա­վի­ճա­կա­յին ինչ-որ բա­նե­րից խո­սել, այլ հստակ բա­ցատ­րել, թե աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այս փա­սի­ան­սում ո՞ր դիր­քում է ի­րեն տես­նում: Նա էլ դրա փո­խա­րեն ա­մեն ան­գամ գա­լիս, ինքն ի­րե­նից էլ ար­դեն գլուխ չհա­նող Նի­կո­լի կող­քին է նստում: Ու դա այն դեպ­քում, երբ ռուս­նե­րը հա­յաս­տա­նյան ռազ­մա­բա­զա­յից զոր­քի մի մա­սը, ըստ խո­սակ­ցու­թյուն­նե­րի, տա­րել են ար­ցա­խյան ուղ­ղու­թյունն ամ­րաց­նե­լու:

Մինչ­դեռ, ե­թե Ա­րա­յի­կը հստակ դիր­քում չէ, ա­պա մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ ինքն էլ ի­րեն կտա­նի Նի­կո­լի հետ խեղդ­վո­ղի կար­գա­վի­ճա­կի: Ի­րեն, ոչ թե Ար­ցա­խը…

Ս. ԱԲ­ՐԱ­ՄՅԱՆ