- 19/09/2022
Սեպտեմբերի 20-ին աջակցության ակցիա ՌԴ դեսպանատան մոտ
Սեպտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին ՌԴ դեսպանատան մոտ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժումը եւ «Հայաստանի Հականացիստական ճակատը» ՌԴ դեսպանատանն են փոխանցելու Աջակցության հռչակագիրը: Այդ գործողությամբ մենք հայտնում ենք մեր անսասան կամքը ամրապնդել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները:
Բոլոր նրանք, ովքեր համաձայն են Աջակցության հռչակագրի բովանդակությանը կարող են միանալ նրա հանձման արարողությանը:
«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման լրատվական ծառայություն