- 19/09/2022
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ
Մենք` «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման եւ Հայաստանի «Հականացիստական ճակատի» կողմից կազմակերպված հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին աջակցող գործողության մասնակիցներս հայտնում ենք մեր վճռականությունը պաշտպանելու ու զարգացնելու հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ եղբայրական հարաբերությունները եւ մեր պետությունների միջեւ դաշնակցային միասնականությունը:
Այսօր մեր երկրների դեմ Արեւմուտքը , նրա տարածաշրջանային հենակետ Թուրքիան եւ վերջինիս կցորդ Ադրբեջանը վարում են չհայտարարված պատերազմ, նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունները եւ գերեւարել մեր ժողովուրդներին:
Այդ իրադարձությունների հետեւանքով մեր ժողովուրդները ունեն հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները դարձել են փախստականներ: Հայաստանի, Արցախի, Դոնեցկի եւ Լուգանսկի Հանրապետությունների դեմ իրականացվող ագրեսիան ու ռազմական հանցագորոծությունները ունեն մեկ ծնող պատճառ` դա նացիզմի մարդատյաց գաղափարախոսությունն է եւ կայսերապաշտական նկրտումները, որոնք դրսեւորվում են ԱՄՆ –ի, Թուրքիայի եւ նրանց դաշնակիցների կողմից: Նացիզմը մերժում է ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, ժողովուրդների հավասարությունը, ոտնահարելով ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերը եւ սկզբունքները:
Թուրքական նացիզմը 20-րդ դարի սկզբում դարձավ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության պատճառը եւ շարունակվեց 1988 թվականին Ադրբեջանում հայերի կոտորածներով եւ մեր օրերում դրսեւորվելով Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիաներով: Անպատիժ մնացած նացիզմը ծնում է նորանոր հանցագործություններ: Հատկանշական է, որ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրոպական միությունը, թե՛ միջազգային իրավապաշտպան բազմաթիվ կառույցներ հանգիստ եւ անվրդով դիտարկում են, թե ինչպես թուրքական, ադրբեջանական, ուկրաինական նացիզմը խեղդամահ է անում Արցախի, Հայաստանի, Ղրիմի, Դոնցեկի եւ Լուգանսկի Հանարպետությունների ինքնորոշված ժողովուրդներին:
Արեւմտյան եւ թուրքական արշավանքը դեպի Արեւելք բացի ռազմական բաղադրիչից ունի նաեւ քաղաքակրթական բախման դրսեւորում: Արեւմտաթուրքական տանդեմը նպատակ ունի ոչնչացնել մեր ընդհանուր արեւելաքրիստոնեական քաղաքակրթությունը, մեր ազգային արժեքենրի համակարգը, պարտադրել մեզ հրաժարվել ավանդական ընտանիքից, մեր եկեղեցուց, ազգային ավանդույթներից եւ ընդունել իրենց «ժողովրդավարական» արժեքները:
Մենք քաջ գիտակցում ենք, որ ամերիկյան ու եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված, «հայանպաստ» հայտարարոևթյունները որեւէ կերպ չեն փոխում իրականությունը եւ նպատակ չունեն իրականում աջակցել Հայաստանին դիմագրավելու թուրք-ադրբեջանական ագրեսիային, ճանաչելու Արցախի ինքնորոշումը, լուծելու մեր առջեւ կանգնած տնտեսական եւ ժողովրդագրական ճգնաժամային խնդիրները: Վերջին շրջանում Արեւմուտքից հնչող իբր հայանպաստ հայտարարությունները նպատակ ունեն ընդամենը մոլորեցնել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեր ժողովրդին, շփոթեցնել նրան միջազգային ալեկոծված իրավիճակում, կտրել միակ իրական դաշնակցից` Ռուսաստանից: Մենք հասկանում ենք, որ Արեւմուտքի համար Հայաստանը, ինչպես նաեւ Ուկրաինան ընդամենը մանրադրամ է Ռուսաստանի եւ Իրանի դեմ օրեցօր ծավալվող ագրեսիվ ծրագրերի մեջ:
Այսօր, երբ մեր երկրների վրա կախվել է ագրեսիայի վտանգը մենք հայտարարում ենք
- Մենք լի ենք վճռականությամբ էլ ավելին ամրացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները:
- Մենք բարձր ենք գնահատում ՌԴ նախագահ Վ.Պուտինի ջանքերը հայ-ադրբեջանական սահմանում եւ Արցախի շուրջ կրակի դադարեցման ուղղությամբ: Միաժամանակ խնդրում ենք գործուն միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից 2020թ. նոեմբերի 9-ի համաձայնագրի մշտական խախտումները թույլ չտալու, եւ դրանց հետեւանքները վերացնելու ուղղությամբ:
- Մենք պատրաստ ենք մեր բոլոր հնարավորություններով պաշտպանել մեր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը, մեր ժողովուրդների ազգային արժեհամակարգը, մեր հայրենակիցների ու դաշնակիցների ազատ ու ապահով ապրելու իրավունքը, պաշտանելով ազգի ինորոշման ու չճանաչված պետությունների ազատ ապրելու իրավուևնքները:
- Մենք դիմում ենք աշխարհի բոլոր առողջ ուժերին դատապարտել նացիզմի ցանկացած դրսեւորում, մասնավորապես գործուն միջոցներ ձեռնակել կանխելու Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ու Արցախի հանդեպ, եւ դուրս հանելու ադրբեջանական օկուպացիոն զորքերը Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների տարածքներից:
- Մենք կոչ ենք անում ՌԴ-ին ավելացնել իր ռազմական ներկայութունը Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում: Ինչպես նաեւ անհրաժեշտ ենք համարում արդիականացնել Հայ-Ռուսական պայմանագրային բազան ռազմական ու ռազմատեխնիկական, ինչպես նաեւ ինֆորմացիոն անվտանգության ոլորտներում:
- Մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդները լավագույնս կարող են ապահովել մեր երկրների անվտանգությունը ու ինքնիշխանությունը, մեր ժողովուրդների ինքնությունը ու ազատությունը լինելով Միութենական պետության մեջ եւ կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը սկսել մեզ հետ համատեղ հանրային քննարկում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության մեջ ներգրավվելու ուղղությամբ:
Դեռ մի փոքր ժամանակ ունենք, եկեք բոլոր միասին օգտագործենք այն մեր երեխաների խաղաղ ապագան ապահովելու համար:
«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժում
Հայաստանի «Հականացիստական ճակատ»
Հայաստանի Կոմունիստական կուսակցություն
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐը բաց է ստորագրման համար