• 20/09/2022

Ռուսաստանը պատրաստվում է պաշտոնական պատերազմի

Ռուսաստանը պատրաստվում է պաշտոնական պատերազմի

ԴԺՀ Հանրային պալատը դիմել է հանրապետության ղեկավարին՝ խնդրանքով անհապաղ քվեարկություն անցկացնել ԴԺՀ-ին Ռուսաստան ընդունելու վերաբերյալ։
Մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ համանման նախաձեռնությամբ է հանդես եկել ԼԺՀ-ն։
Իսկ Խերսոնի շրջանի բնակիչները ցանկանում են որքան հնարավոր է շուտ հանրաքվե անցկացնել, որպեսզի տարածաշրջանը Ռուսաստանի Դաշնությանը միանալու երաշխիքներ ստանա, ասել է շրջանի ղեկավարի տեղակալ Ստրեմուսովը։

Թե ինչով է սա բացատրվում, հուշեց Մարգարիտա Սիմոնյանը: Ըստ նրա հայտարարության, այս տարածաշրջաններն արագորեն ՌԴ կազմ ներառելու դեպքում ուկրաինական ուժերը, ավելի կոնկրետ` ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն նոր հարձակումների դեպքում կկանգնեն փաստի առաջ: Այսինքն, դա, գոնե ըստ ՌԴ-ի, կնշանակի հարձակում հենց Ռուսաստանի վրա: Իսկ այդ դեպքում ՌԴ-ն պարտադրված է իր իսկ օրենսդրությամբ պատերազմ հայտարարել, ով էլ, որ լինի հարձակվողը: Ավելին, պատերազմի դեպքում Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահել օգտագործել ունեցած բոլոր միջոցները` սկսած մոբիլիզացիայից, վերջացրած, անհրաժեշտության դեպքում, միջուկային զենքով:

Այսպիսով, երբ հիշատակված տարածաշրջանները միանգամից գնում են հանրաքվեի ուղղությամբ, դա պարզ խոսում է, որ Մոսկվան հենց այդ ռազմավարությամբ էլ առաջ է գնալու:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…