• 22/09/2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Պուտինի հայտարարությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Պուտինի հայտարարությունը

Ռուսաստանը չի հաղթի Ուկրաինայի պատերազմում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա այսպես է մեկնաբանել Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի մոբիլիզացիան:

«Պուտինի հայտարարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռուսաստանում առաջին ռազմական մոբիլիզացիայի մասին կսրի հակամարտությունը և ավելի շատ կյանքեր կխլի: Բայց դա նաև վկայում է այն մասին, որ Պուտինը մեծ սխալ է թույլ տվել՝ որոշելով ներխուժել Ուկրաինա։ Այս պատերազմին վերջ տալու միակ միջոցը ապացուցելն է, որ Պուտինը չի կարող հաղթել մարտի դաշտում։ Երբ նա հասկանա դա, նա պետք է նստի և բանակցի Ուկրաինայի հետ ողջամիտ համաձայնագրի շուրջ»,- Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Բացի այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ Դաշինքը անում է ամեն ինչ, որպեսզի Կրեմլն իրազեկ լինի միջուկային զենքի կիրառման հետեւանքների մասին։ Միաժամանակ, Ստոլտենբերգը նշում է, որ համաշխարհային հանրության արձագանքը կախված կլինի նրանից, թե կոնկրետ ինչ զենք կկիրառվի։

«Ինչպես կարձագանքենք՝ կախված կլինի իրավիճակից, թե ինչ զենք կկիրառեն։ Ամենակարևորը դա թույլ չտալն է։ Հետևաբար, Ռուսաստանի հետ մեր հաղորդակցության մեջ մենք շատ պարզ ենք համարում հետևանքների մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող հաղթել միջուկային պատերազմում»,- ասաց նա։

Ստոլտենբերգը պնդում է, որ ՆԱՏՕ-ն դեռ չի տեսնում միջուկային զենք կիրառելու Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը, սակայն Դաշինքը շարունակում է վերահսկել իրավիճակը։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…