- 24/09/2022
Մեծ մասը չգիտեն, թե ինչպես է ՆԱՏՕ-ն իրենց տանում պատերազմի. Ալեքսանդր Գոմմ
Երեւանում է Բելգիայի Բանվորական կուսակցության ներկայացուցիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՈՄՄԸ: Եվրոպացի քաղաքական գործիչը ցանկություն էր հայտնել ելույթ ունենալ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց` «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման եւ «Հականացիստական ճակատի» կազմակերպած ակցիայի ժամանակ:
— Պարզապես ուզում եմ ասել, թե որքան եմ ցավում, որ ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ իմ երկիրը համառորեն պատերազմ է մղում ամենուր: Բելգիացիների մեծ մասը չգիտեն, թե ինչպես է ՆԱՏՕ-ն իրենց տանում պատերազմի, ինչը չի բխում բելգիացիների կամ այլոց շահերից: 1944 թվականին եվրոպացիները շատ լավ գիտեին, որ նացիստական ռեժիմի տապալմանն ամենաշատը նպաստել է Խորհրդային միությունը: Դրա համար էլ կոմունիստներն ընտրվում էին Բելգիայում, Ֆրանսիայում եւ Իտալիայում` իրենց նպաստը բերելով այդ երկրների կառավարություններին: Նրանք առաջնորդվում էին աշխատողի շահերով` լիներ հայ, ռուս կամ նույնիսկ ամերիկացի: Մինչդեռ այսօրվա ՆԱՏՕ-ական կամ իմպերիալիստ քաղաքական գործիչները բոլորովին այլ շահեր են հետապնդում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ