• 24/09/2022

ՌԴ դեսպանատանը փոխանցվեց Հռչակագիր` ի աջակցություն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների

ՌԴ դեսպանատանը փոխանցվեց Հռչակագիր` ի աջակցություն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների

Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան դիմաց տեղի ունեցավ ակցիա, որը կազմակերպել էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը եւ «Հականացիստական ճակատ»-ը: Ներկա էին շարժման խորհրդի անդամները, համակիրները, մի շարք հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՌԵՐՈՎ ՉԷ, ԼԱՑԵԼՈՎ ՉԷ ԿԱՄ` ՍՈՒՏ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՈՎ »

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր մարմնի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ասաց, որ հավաքվել են, որպեսզի ՌԴ դեսպանությանը փոխանցեն իրենց հռչակագիրը` ի աջակցություն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների:

«Վերջին օրերին տեղի են ունեցել դեպքեր, ելույթներ, որոշ հավաքներ, որոնք փորձում էին կասկածի տակ դնել հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ու դաշնակցային հարաբերությունները: Մենք այստեղ ենք, որովհետեւ սիրում ենք Հայաստանը, պայքարում ենք Արցախի համար եւ ճշտորեն պահպանում ենք հայ-ռուսական բարեկամությունը եւ դաշնակցային հարաբերությունները: Մենք գնահատում ենք Ռուսաստանի աջակցությունը, որը ոչ թե բառերով է, լացելով է կամ` սուտ խոստումներով, այլ կոնկրետ զինվորներով` խաղաղապահներով, սահմանապահներով, զենքով: Սա է աջակցությունը: Մեր ազգը կարող է գնահատել այն տնտեսական, ռազմատեխնիկական եւ քաղաքական աջակցությունը, որը մեզ տալիս է այսօր մեր դարավոր դաշնակիցն ու բարեկամը», – իր խոսքում ընդգծեց Բաբուխանյանը:

ՍԻՄ կուսակցության նախագահի գնահատմամբ` վիճակը կատաստրոֆիկ է, մեր երկիրն ամեն օր կորցնում է տարածքներ եւ զինվորներ:

«Ովքեր ասում են` մենք չենք ուզում լինել ռուսների հետ, նշանակում է ուզում են լինել թուրքերի հետ: Իսկ թե ինչ է նշանակում լինել թուրքի հետ, մենք շատ լավ հասկանում ենք, որ այն լինելու է նոր ցեղասպանություն, նոր տարածքների ու մարդկանց կորուստներ, մեր գյուղերի ու քաղաքների դեմ նոր գրոհներ: Ովքեր այսօր ասում են, թե պետք է խզենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, միանշանակ խաղում են Թուրքիայի եւ Ադրբեջանի օգտին, որովհետեւ նրանց հարձակումից միակ կանխարգելիչ ուժն այսօր ռուս զինվորն է: Այսօր հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ պետք է շատ սթափ հասկանանք, որ երկիրը կործանման եզրին է: Եվ եթե այսպես շարունակենք, ընդամենը կես տարի հետո խոսելու ենք, թե ինչպես կորցրեցինք Սյունիքը, Վայոց Ձորը , այս կամ այն գյուղն ու քաղաքը», – զգուշացրեց  «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր մարմնի անդամը:

Հայկ Բաբուխանյանի կարծիքով` այսօր ազգովի պետք է ցույց տանք, որ չենք խաղում երկու լարի վրա:

«Հայաստան է գալիս ինչ-որ Փելոսի, սկսում են երգել, ուրախանալ ու պարել նրա դուդուկի տակ` առանց որեւէ հիմնավորման եւ լուրջ օգնության: Մինչդեռ ԱՄՆ ամեն մի դրոշ կախելուց մի զինվորի սպանության պատճառ է դառնում: Այդպես է եղել, երբ Անգլիան է եկել այստեղ մեկ տարի առաջ, այդպես է լինելու նաեւ այսօր, եթե խճճվենք եւ դավաճանենք այն հայ-ռուսական բարեկամությանը, որը պահպանում է մեր այսօրվա Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին», – ասաց ՍԻՄ կուսակցության նախագահը:

Ի դեպ, Հ. Բաբուխանյանը նաեւ տեղեկացրեց, որ Ռուսաստանի դեմ ստորագրություններ հավաքողների մեջ կան տարբեր աղանդների ներկայացուցիչներ, որոնք կապված են Թուրքիայի եւ Արեւմուտքի հետ:

«Այստեղ աճեցվել են օտար ուժերի ներկայացուցիչներ` ՀԿ-ներ, սորոսականներ, աղանդավորներ, որոնք վերջին պահին, երբ իրենց պետք է լինում, միացվում է «ռուբիլնիկը», եւ նրանք սկսում են աշխատել հայ ժոովրդի շահերի դեմ` սպասարկելով օտար ուժերի շահերը», –եզրափակելով խոսքը` ընդգծեց Բաբուխանյանը:

«ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ ՕԴ ՈՒ ՋՐԻ ՆՄԱՆ ՊԵՏՔ Է ԱՄՆ-ԻՆ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՆ»

«Հականացիստական ճակատի» համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆՆ իր խոսքում նկարագրելով ներկա իրավիճակը` զուգահեռներ տարավ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ:

«1918 թվականին Մեծ Բրիտանիան Հարավային Կովկասում ստեղծել էր Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, այսպես կոչված Անդրկովկասյան սեյմ, որը բաղկացած էր այդ երեք հանրապետությունների քաղաքական ուժերից: Այդ հարավկովկասյան սեյմն ուղղված էր Ռուսաստանի դեմ եւ պատերազմի մեջ էր մտել Թուրքիայի դեմ: Կարսի անառիկ ամրոցը նույն թվականին հնարավոր չէր վերցնել, այն կարող էր միայն հանձնվել: Ռուսական զորքը Կարսում թողել էր մի քանի հարյուր թնդանոթ,  տասնյակ հազար հրացան եւ մեծ քանակով զինամթերք: Սակայն Անդրկովկասյան սեյմի ղեկավարը, որը վրացի էր այն ժամանակ, անգլիացիների դրդմամբ` հրաման է տվել հանձնել Կարսի ամրոցը», – պատմեց Հ. Այվազյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ 1920 թվականին տեղի ունեցած հայ-թուրքական պատերազմը եւս հրահրվել էր Մեծ Բրիտանիայի կողմից:

«1918-20 թթ. Նենսի Փելոսիի նման մեկը եկել էր Հայաստան` անգլիացի գնդապետ էր, որի, այսպես կոչված, փայլուն խորհուրդներով Հայաստանը պարտվեց 1920 թվականի սեպտեմբերին սկսված հայ-թուրքական պատերազմում: Դրա հետեւանքով Հայաստանը կնքեց Ալեքսանդրապոլի կապիտուլիացիոն պայմանագիրը, որով մեզ էր մնում ընդամենը 9 հազար քառ. կմ եւ մեզ արգելվում էր ունենալ զինված ուժեր: Այդ կապիտուլիացիայից հետո` Հայաստանում հաստատված Խորհրդային իշխանությունը մերժեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ինչը Մոսկվայի կողմից աջակցության արժանացավ: Այսինքն` Ալեքսանդրապոլի պայմանագիրն իրականություն չդարձավ միայն այն պատճառով, որ Մոսկվան չէր ուզում եւ ասաց` 9 հազար քառ.կմ-ը քիչ է, 30 հազար քառ.կմ պետք է լինի», – զուգահեռներ տանելով 2020 թվականի սեպտեմբերի պատերազմի հետ` ասաց բանախոսը:

Հայկ Այվազյանը ընդգծեց, որ 1921 թվականի փետրվարին Մեծ Բրիտանիան փորձել է Հայաստանում հակառուսական հեղաշրջում անել:

«Այն ժամանակվա «թավշյա» իշխանությունն Անկարային երեք նամակ գրեց: Մի նամակով ասաց, թե մենք տեր ենք Ալեքսանդրապոլի պայմանագրին, մյուսով, թե` թուրքերի հետ մենք ապրել ենք դարերով եւ պետք է բարեկամություն անենք, իսկ երրորդ նամակով թուրքերից զենք խնդրեցին` ռուսների դեմ պայքարելու համար: Բայց թուրքերն այդ քայլին չգնացին, քանի որ այդ ժամանակ Ռուսաստանի հետ ունեին որոշակի պայմանավորվածություններ: Ու խորամանկ թուրքերն այդ նամակները տարան եւ ցույց տվեցին Խորհրդային իշխանությանը: Այդքանից հետո` ուզում էիք մեզ, որ Նախիջեւան եւ Լեռնային Ղարաբաղ վերադարձնեի՞ն, դե բարձ ձեզ էլի», -վրդովված նշեց Այվազյանը:

«Հականացիստական ճակատի» համակարգողի գնահատմամբ` պատմությունն այսօր կրկնվում է:

«2020 թվականի պատերազմի պատասխանատուն Մեծ Բրիտանիան էր: Որոշ վերլուծաբանների կարծիքով եւ առկա փաստերով` պատերազմից առաջ Թուրքիայիում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռիչարդ Մուրը գնաց Մեծ Բրիտանիա եւ նշանակվեց տեղի արտաքին ռազմական հետախուզության ղեկավար: Նա էլ հենց եղել է օպերացիայի պատասխանատուն: Նպատակներից մեկն էր կտրել Լեռնային Ղարաբաղի եւ Իրանի սահմանը: Այսինքն` Իրանի հետ հայկական սահմանը պետք էր փոքրացնել, որ հետո դա էլ կտրեին: Վերջերս Ռուսաստանն ու Իրանը  համագործակցությունը խորացնում են: ՌԴ-ի աջակցությամբ Իրանը մտավ Շանհայի համագործակցության կազմակերպություն: Իրանը ՌԴ-ի հետ պատրաստվում է նոր մեծ պայմանագիր կնքել եւ մտնում է Ռուսաստանի կողմից ամերիկյան համաշխարհային գաղութատիրության եւ հեգեմոնիայի դեմ պայքարի ճամբար: Եվ դրա համար փորձում են Իրանին շարքից հանել, ինչի համար էլ Հարավային Կովկասում ուզում են հրահրել մեծ պատերազմ: Այդ մեծ պատերազմն օդ ու ջրի նման պետք է Միացյալ Նահանգներին եւ Մեծ Բրիտանիային: Դրա համար նրանց պետք է, որ ՀՀ-ում սկսվեն ռազմական գործողություններ, որին կներգրավվեն Իրանը եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Թուրքիան»,- զգուշացրեց Այվազյանը:

Բանախոսի գնահատմամբ` Հայաստանին  զոհաբերում են հանուն Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի շահերի:

«Կա նաեւ այլ տարբերակ.  ըստ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի,  Իրանի հարցերն ավելի արագ լուծելու համար Հայաստանից պետք է հանել ռուսական ռազմաբազան: Եվ Փելոսին եկել էր հենց այդ հարցերը կարգավորելու համար: Նրա նպատակն էր ժողովրդին «կուտ տալ», թե տեսեք-տեսեք գալու ենք օգնենք` զենքով, ներդրումներով, հեսա Կուր-արաքսյան հանրապետություն ենք ձեզ տալու, վիլսոնյան Հայաստան ենք տալու, ինչպես 100 տարի առաջ խոստացան եւ տարան մեզ զոհաբերեցին: Իսկ իշխանություններին ստուգեց, թե արդյոք հակաիրանական պրոցեսը մինչեւ վե՞րջ են տանելու, թե` ոչ», – պնդեց Այվազյանը:

Նշենք, որ ակցիայի ժամանակ ելույթներով հանդես եկան նաեւ Կոմունիստական կուսակցության նախագահ Երջանիկ Ղազարյանը, Ռեֆորմիստների կուսակցության գործադիր մարմնի անդամ Նատալի Սաղիյանը եւ այլք: Իսկ ակցիայի ավարտին ընթերցվեց Հռչակագիր, որով ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ լի են վճռականությամբ` էլ ավելի ամրացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները: Հռչակագիրը փոխանցվեց ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներկայացուցչին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Լուսանկարներն ամբողջությամբ դիտե՛ք այստեղ:

397325150-2661040707361745-5931097223071021267-n-10

397325150-2661040707361745-5931097223071021267-n-107

397325150-2661040707361745-5931097223071021267-n-11

397325150-2661040707361745-5931097223071021267-n-12

397325150-2661040707361745-5931097223071021267-n-13

397325150-2661040707361745-5931097223071021267-n-14

397325150-2661040707361745-5931097223071021267-n-15

397325150-2661040707361745-5931097223071021267-n-16

397325150-2661040707361745-5931097223071021267-n-17

397325150-2661040707361745-5931097223071021267-n-18

397325150-2661040707361745-5931097223071021267-n-19

397325150-2661040707361745-5931097223071021267-n-2

397325150-2661040707361745-5931097223071021267-n-2-1

397325150-2661040707361745-5931097223071021267-n-20

397325150-2661040707361745-5931097223071021267-n-21

397325150-2661040707361745-5931097223071021267-n-22

397325150-2661040707361745-5931097223071021267-n-23

397325150-2661040707361745-5931097223071021267-n-24

397325150-2661040707361745-5931097223071021267-n-25

397325150-2661040707361745-5931097223071021267-n-3

397325150-2661040707361745-5931097223071021267-n-5

397325150-2661040707361745-5931097223071021267-n-6

397325150-2661040707361745-5931097223071021267-n-7

397325150-2661040707361745-5931097223071021267-n-8

397325150-2661040707361745-5931097223071021267-n-9