- 24/09/2022
Լիման. իրավիճակը 24.09.22-ի առավոտյան
Նախօրեին ուկրաինական բանակը շարունակել է Կրասնի Լիմանի մոտակայքում ՌԴ ԶՈւ առաջնագիծը ճեղքելու փորձերը, սակայն էական արդյունք չի գրանցվել։ Ամենուր նա բախվում էր կրակի խիտ պատնեշի: Նովոսելովկա-Դրոբիշևոյի տարածքում ճեղքելու փորձերը հանգեցրին զգալի կորուստների: Նաև, ըստ թարմացված տվյալների, ուկրաինական բանակը չի վերահսկում Կորովիյ Յարը, ինչի մասի հայտարարություններ եղան։
Առավոտյան (ավելի ճիշտ, գիշերը) Խարկովից` Իզյում շարժվում են ուկրաինական հսկայական շարասյուները, որոնք ակնհայտորեն վաղը կնետվեն Լիմանի վրա` «վերջին գրոհի» համար: Սակայն եթե անգամ գրոհը հաջողվի, դա ընդամենը կարող է մի փոքր մեղմել քաղաքական պարտության «դառը» հետեւանքները, որոնք առաջ է բերում Ռուսաստանի կողմից անցկացվող հանրաքվեները:
Հարձակողական այնպիսի պոտենցյալ, որը հնարավորություն կտա մինչ հանրաքվեների ավարտը եւ 4 մարզ ՌԴ կազմում ներառելը, ուկրաինական բանակը, համաձայն ամենահեղինակավոր փորձագետների, պարզապես չունի: Իսկ հանրաքվեներից հետո ամեն ինչ տեղափոխվում է միանգամայն այլ հարթություն, որտեղ չափման միավորները ռուսական եւ ամերիկյան բանակներն են, որոնց համեմատությամբ ուկրաինական բանակը «մանրադրամի» տեղ է անցնում: